Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԿԱՏՈՂՈԻԹՅՈԻՆ

(էջ 282)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրվել է Պետրոպավլովյան բերդում 1863 թ. դեկտեմբերի 11-ին։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Երկրագունդ», Կ. Պոլիս, 1871, № 3, էջ 39—49։ Այնուհետև մտել է ԵԼԺ IV հատորը։ Ներկա տպագրության համար հիմք է հանդիսացել «Երկրագունդի» հրապարակումը։

«Նկատողություն» Հոդվածով Մ. Նալբանդյանը արձագանքում է «Մեղուի» 1362—63 թթ. մի բանի համարներում տպագրված «Նկարագիր միսիոներական երեսնամյա ընթացից ի Տաճկաստան և տարաբախտություն ժողովրդյան» ընդարձակ հոդվածին, որտեղ հրապարակված են ամերիկյան միսիոներների գործունեության մի շարք արատասվոր փաստեր։ Հայտնելով իր երախտագիտությունը շաբաթաթերթին՝ հիշյալ հոդվածը տպագրելու առթիվ, Նալբանդյանը միաժամանակ ափսոսանք է հայտնում, որ հեղինակը չի կարողացել լիովին բացահայտել եկեղեցու ռեակցիոն էությունը։

Այս առնչությամբ հրապարակախոսը հիշեցնում է Ռոբերտ Օուենի ճակատագրի մասին, որը դաժան հետապնդումների ենթարկվեց բողոքական եկեղեցու կողմից միայն այն բանի համար, որ աշխատում էր վերացնել ահավոր աղքատությունը՝ բանվորների համար հիմնած դպրոցի և ֆաբրիկայի օգնությամբ։ Ամերիկյան քվաքերները, Նալբանդյանի կարծիքով, ոչ թե ազատության պահպանիչներեն, ինչպես փորձում են ներկայացնել իրենց, այլ «դոքա ավազակ են ուրիշի խղճի ազատության, դոքա հափշտակում են այդ ազատությունը... դոքա միշտ դժբախտ մարդկության ուտիչ ցեցերը պիտի համարվե՜ն»։ Նալբանդյանը համեմատում էր ամերիկյան միսիոներներին շեքսպիրյան Շեյլոկի հետ, որը դաժանության և անմարդկայնության խորհրդանիշ էր։ «Նկատողությունում» նա շեշտում է, որ ինչպես բողոքական եկեղեցում, այնպես էլ կաթոլիկ-պապականում ընդունված են անեծքներ և բանադրանքներ ոչ միայն կենդանի մարդկանց, այլ նաև վաղուց մեռածների նկատմամբ։ Իր այս մտքի հաստատման համար նա օրինակ է բերում անգլիացի մեծ բանաստեղծ Բայրոնին, որը հետապնդվել էր «հարազատ» եկեղեցու կողմից։ Նալբանդյանը բարկությամբ նշավակում է բոլոր նրանց, ովքեր ատելությամբ էին լցված ազատության բոցաշունչ երգչի, ըմբոստ բանաստեղծի նկատմամբ։ Դրանով Պետրոպավլովյան բերդի բանտարկյալը անշուշտ ակնարկում էր նաև իր սեփական վիճակը։

Ինչպես իր վաղ շրջանի հոդվածներում, այնպես էլ այստեղ, բողոքական եկեղեցու քննադատությունը Նալբանդյանը հանգեցնում է ընդհանրապես կրոնի, որպես հետադիմական գաղափարախոսության քննադատության։

Էջ 282, տ. 2. «Կոսաանդնուպոլսի մեջ հրափարակված Մեղուի մի քանի համարներում, որ գոն 220—221 և 222. (176-րդ համարը, որպես նաև 222-ի շարունակությունը դեռ չտեսանք) Ա. Պ. Ա. ստորագրությամբ մի պատվական աշխատություն տեսանք» — Խոսքը վերաբերում է «Մեղուի», 1862 թ. № № 176, 177, 178 և 1863 թ., № № 220, 221, 223, 226-ում Ա.Պ.Ա. ստորագրությամբ լույս տեսած «Նկարագիր միսիոներական երեսնամյա ընթացից ի Տաճկաստան և տարաբախտություն ժողովրդին» հոդվածին, որը չնայած «շարունակելի» հիշատակությանը» ընդհատվել է։ Կարելի է ենթադրել, որ Ա. Պ. Ա. ստորագիր տառերի տակ թաքնված է Մատթեոս Այվատյանը, որը նույն 1863 թ. հրատարակել է «Հայոց եկեղեցին և Ամերիկյան քարոզիչք» գրքույկը։