Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Նկատողությունը» գրելու ընթացքում Նայբանդյանը ձեռքի տակ ունեցել է միայն «Մեղուի» 1863 թ. համարները, իսկ 176-րդը եղել է 1862 թ. համարների հավաքածուում։ 1863 թ. համարների հավաքածուն սկսվում է 183-ով։ № 222-ում հոդվածի շարունակությունը չի տպվել, այն լույս է տեսել հաջորդ՝ 223 համարում։ Ընդհանրապես «Մեղուի» № 222-ը պակասավոր է՝ 4 թերթի փոխարեն ընդամենը 2 թերթ։

Էջ 282, տ. 13. «Հաննիբալ փռռթաս» — Լատիներեն ճիշտ ձևը պետք է լինի՝ Hanniebal portas կամ Hannibal ad portas—«Հաննիբալը դարպասների մոտ է».

Երկրորդ Փյունիկյան պատերազմի ժամանակ, 211 (մ.թ.ա) թվականի գարնանը, երբ Հաննիբալը ընդհուպ մոտեցավ Հռոմին, խուճապի մատնված քաղաքացիները այս կոչով աշխատում էին համախմբել իրենց ուժերը և կազմակերպել քաղաքի պաշտպանությունը։ Գրականության մեջ գործածվում է որպես տագնապի նշան։

Էջ 282, տ. 25. «Այո՛, կա մեծ մեծ տարբերություն...—«Հոդվածից բերված քաղվածքները համընկնում են բնագրի հետ, միայն փակագծերում արված հավելումները պատկանում են Նալբանդյանին, իսկ ընդգծումները հոդվածագրին։

Էջ 283, տ. 12. «Արգո հեղինակը Մեղուի 221 Տոմարում հանդես հանելով միսիոնարների շեյլոլքյան կորգի սեղանավորների վերաբերյալ մի գործը...»—Գործի նկարագրությունը տրված է «Մեղուի» № 220-ում, իսկ տողատակի բացատրությունը՝ № 221-ում։ № 220-ում ասված է. «Ասկե երկու տարի առաջ, երբ լիրաները իջնելու ձայն մը լսվեցավ, ամերիկյան միսիոնարք անմիջապես աճապարեցան սա հետևյալ շրջաբերականով իրենց հայ գործավորացը իմաց տալ, թե ոսկին պիտի իջնե և հետևապես ձեր ամսականներն իջնելու են, քանզի մեր բոլոր ստակը լիրայի վրա կուգա Ամերիկայեն... Անհնարին պիտի ըլլա ասկից ետքն ալ դահեկանի հաշվով նույնչափ վճարել»։ Սակայն ստակին դինը բարձրացած, կամ բարձրանալու վրա եղած ատենը երբեք հոգ չեն ըներ իրենց գործավորացը իմաց տալ, կամ հաշիվ ցույց տալ և կամ անոնց ամսականները ավելցունել։ Իրենց բաներն ձեռք տված ատենը միայն գուշակությամբ մըն ալ կփութան ամսականներն իջեցունել»։

Էջ 283, տ. 15. «Մի քամահրեք ամերիկյան միսիոնարները...» — Հոդվածից բերված քաղվածքը համընկնում է բնագրին, միայն առաջին նախադասության ընդգծումը և փակագծի մեջ եղած հավելումը պատկանում է Նալբանդյանին, իսկ երկրորդ ընդգծված նախադասությունը հոդվածագրինն է։

Էջ 284, տ. 3. «աղաչում ենք աշխատություն հանձն առնուլ և կարդալ Մակոյելի Անգլիո պատմությունը» — Նկատի ունի Մակոլեյ Թոմաս Բաբինգտոնի (1800 —1859) «Անգլիայի պատմությունը Հակոբ 11-ի գահակալությունից սկսած» բազմահատոր աշխատությունը։ Ռուսերեն, Մակոլեյի ստեղծագործությունները տպագրվել են 1860 — 65 թթ. ընթացքում (СПб., 1860—1865, издание Н. Тиблена):

Էջ 284, տ. 5. «Աղաչում ենք կարդալ Թովմաս Հենրիկոս Բոքլ) անզուգական հեղինակի «Քաղաքակրթության պատմությունը Անգլիո մեջ» աշխատությունը, մանավանդ այս անմահ աշխատության երկրորդ հատորը...»—Հենրիկոս Թոմաս Բոքլի «Քաղաքակրթության պատմությունը Անգլիայում» («История цивилизации в Англии») աշխատության ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել Պետերբուրգում 1862 թ.։ Աշխատության երկրորդ հատորը բաղկացած է հետևյալ բաժիններից. «Մտավոր զարգացումը Իսպանիայում XV-XIX դարերում», «Շոտլանդիայի վիճակի մինչև XIV դարի վերջը», «Շոտլանդիայի վիճակը XV և XVI դարերում», «Շոտլանդիայի վիճակը XVII և