Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էջ 381, տ. 19. <<Աստարտայ, Քամովսայ և Մեզքոմայ արվարձանի և Թարահատայ. Թարմատարի և այլն>>— Աստվածաշնչում հիշատակված կուռքերի անուններ։

Աստարովթ կամ Աստարտա—Փյունիկյան աստվածուհի, որի պաշտամունքը կար նաև իսրայեյցիների մեջ, Քամովս — Մովարացիների և Ամմանացիների գլխավոր աստվածը, պաշտվում էր նաև Երուսաղեմում։ Մեդքոմա կամ Մողոք—Ամմանական կռապաշտական աստվածություն․ իսրայելցիները նույնպես մուծեցին այս պաշտամունքը Պաղեստին մտնելուց հետո: Թարահատա—Աբրահամի հայրը, Սուրբ գիրքը հայտնում է, որ Թարան կռապաշտ էր և կռապաշտական սովորությունները խառնեց ճշմարիտ աստվածապաշտության հետ:

Էյ 381, տ. 2հ. «Գործածածնիս Ճոն Սթյուարթ Միլլի տրամաբանությունն է» — Նկատի ունի Ջոն Միլլի <<Տրամաբանության համակարգը>> աշխատությունը, որի I և II հատորները ռուսերեն թարգմանությամբ լույս էին տեսել 1843 թ.։

էյ 382, տ. 6. «Մեկը չկրնար հզորին տունը մտնել ու անոր ինչքը հափշտակել...>> — Մեջրերումը կատարված է Ավետարանից՝ հիշողությամբ. պետք է լինի՝ 'Կամ զիա՞րդ կարէ որ մտանել ի տուն հզօրի՝ եւ զգործիսն նորա յափշտակել, եթե ոչ նախ կապիցե զհզօրն, եւ ապա զտունն նորա յափշտակիցէ>> (Աւետարան ըստ Մատթեոսի ԺԲ 29)։


ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ

(էջ 383)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրվել է 1865 թ.։ Աոաջին անգամ տպագրվել է՝ <<Երկրագունդ>>, Կ. Պոլիս, 1871, № 1, էջ 5 — 8, № 2, էջ 19 — 23։ Երկրորդ անգամ՝ <<Փորձ>>, 1877—78, № 3, էջ 247—259.

Առաջին տպագրությունն անավարտ է, տողատակին տրված է հետևյալ բացատրությունը. <<Մեզի այնպես կթվի, որ թե հոդվածին և թե ծանոթության վերջը կորսված ըլլալու է։ Կարելի է, որ կորսված մասն ալ օր մը գտնվի և հրատարակվի, առ այժմ ինչ որ ձեռքերնիս անցավ՝ այն հրատարակեցինք»։ Երկրորդ տպագրությունը լրիվ է։ Այնուհետև մտել է ԵԼԺ, III հատորը։ Ներկա տպագրության համար հիմք է հանդիսացել <<Փորձի» հրապարակումը։

<<Նկատողությունը>> <<Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի» (Վենետիկ, 1862) գրքի գրախոսականն է։ Գրության ժամանակի վերաբերյալ կան մի քանի կարծիքներ։ Կոմենտարների հեղինակ Ա. Աբրահամյանը գտնում է, որ Նալբանդյանը Վարդանի <<Պատմությունը>> ստացել է Պետրոպավլովյան բերդում գտնվելու ժամանակ և հենց այդ ընթացքում էլ գրել է իր գրախոսականը, այսինքն՝ 1882 թ. հուլիսից 1885 թ. մայիսի աոաջին կեսն ընկած ժամանակահատվածում (Տե՛ս Մ. Նալբանյան, ԵԷԺ, հ. III, էջ 484) Ա. Ինճիկյանը <<Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրության» առաջին հրատարակության մեջ սույն գրախոսականի գրառման ժամանակը տեղագրում է 1865 թ. մայիսի առաջին կեսի և նոյեմբերի միջև, այսինքն՝ Նալբանդյանի բերդից դուրս գալուց հետո, մինչև աքսորավայրը մեկնելը։ Սակայն <<Լրացումներ և ծանոթագրություններ>>-ում նա հնարավոր է համարում մի այլ թվագրում ևս՝ 1862 թ. մայիսի 28-ից մինչև հունիսի 25-ը, այսինքն՝ արտասահմանից Պետերբուրգ վերադառնալուց հետո (տե՛ս Ա. Իննիկյան. Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Ե., 1954), որը և երևի ճշգրիտ համարելով սրանցում է <<Տարեգրության>>