Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկրորդ հրատարակության մեջ (տես Ա. Իննիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատ. Ե., 1980, էջ 209, 334)։

Ա. Հովհաննիսյանը բնագրի մանրակրկիտ քննության հիման վրա և էական փաստարկներով հաստատում է, որ <<Նկատողություն>> գրվել է միայն արգելափակումից ազատվելուց հետո (տե'ս Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 2, Ե., 1958, էջ 560— 562)։ Այս ճշգրտումը, որ ավելի հավանական է, հաստատվում է նաև այլ ապացույցներով (տե'ս С. Даронян, Микаэл Налбандян, Ереван, 1975, стр. 361—363):

Արտասհամանից վերադառնալուց հետո Նալբանդյանը Պետերբուրգում մնում է մոտավորապես մեկ ամիս։ Նա եկել էր հեռու աշխարհներից, երկարատև ճանապարհորդությունից և ինչպես ցույց են տալիս դատաքննական հանձնաժողովի նյութերը, լինելով << Ջեմլյա ի վոլյա» գաղտնի ընկերության անդամ, ստացել էր կարևոր հանձնարարություններ լոնդոնյան խմբակցությունից Պետերբուրգի հեղափոխական կենտրոնին հասցնելու համար։ Այդ ընթացքում նա զբաղված էր Բակունինի կնոջը Ռուսաստանից Լոնդոն փոխադրելու հարցերով և այդ կապակցությամբ հանդիպումներ էր ունենում Ի. Ս. Տուրգենևի հետ, մտահոգված էր նաև Հայաստանի աշխարհագրական քարտեզի հրատարակման գործով և այլն։ Վերջապես, նա շտապում էր հայրենիք, Նոր Նախիջևան, ուր նրան սպասում էին իրեն վստահված կարևոր գործի հնդկական ժառանգության ստացման հաշվետվությունները։ Ալդ պատճառով նա հազիվ թե հնարավորություն և ժամանակ ունենար զբաղվելու Վարդանի <<Պատմությանս մանրազնին վերլուծությամբ>>, եթե նույնիսկ ենթադրենք, թե 1862 թ. հրատարակված գիրքը նա ստացել էր նույն ամսում, որը քիչ հավանական է։

Գրախոսականը սկսվում է հետևյալ նախադասությամբ. <<Նոր հասավ մեր ձեռքը 1862-ին, Վենետիկ, Մխիթարյանց ձեոքով տպված Վարդան վարդապետի ժամանակագրությունը «Հաւաքումն պատմութեանս մակագրով>>։ Եվ, անկասկած, ճիշտ է Ա. Հովհաննիսյանը, երբ գրում է, թե դժվար թե այս խոսքերով սկսվեր <<գրախոսականը, եթե գրված չիներ գիրքը լույս տեսած տարում>>։

Այնուհետև գրախոսության մեջ Նալբանդյանը իրեն հատուկ հումորով տալիս է հետևյալ ծանոթագրությունը. <<Որչափ ցավում ենք, որ այս ծանոթությունը գրելու ժամանակ Վարդանի գիրքը չկար այլևս մեր ձեոքում։ Երկու օր սորանից առաջ, բազմաթիվ բարեկամը խառնագոչյուն աղաղակներով իմ վերա գալով, բռնի հափշտակեցին այդ գիրքը, որ տանեն կարդան։ Արդյոք գրքի բրդգզված կտորները պիտի հետ ստանամ, այդ մասին ևս տարակույս ունիմ, որովհետև նոցա տանելը սովորական տանելու նման չէր, և մինչև սենյակիցս դուրս գալը արդեն քանի մի անգամ խլեցին իրարու ձեռքից>>։

Ա. Ինճիկյանը հենց այս տողերի վրա է հիմնավորում իր այն պնդումը, թե <<նկատողությունը>> գրվել է մինչև Նալբանդյանի ձերբակալումը, քանի որ, բանտից հետո դժվար թե ընկերները ազատ ելումուտ ունենային նրա մոտ։ Նախ, Նալբանդյանի խոսքերը որոշակի ոչինչ չեն ակնարկում թվագրման փաստի վերաբերյալ, իսկ ավելի շուտ կարող են հաստատել Ա. Հովհաննիսյանի ենթադրությունը՝ բանտից դուրս գալուց հետո Պետերբուրգում գրված լինելու մասին։

Եվ, վերջապես, այն ենթադրությունը, թե Նալբանդյանի մոտ բանտում և բանտից դուրս գալուց հետո չէին կարող ազատ ելումուտ ունենալ <<բազմաթիվ բարեկամք», չի համապատասխանում իրականությանը։ Բանտում Նալբանդյանին այցելում էին բազմաթիվ ծանոթներ և բարեկամներ, որոնց մասին պահպանվել են հենց իր վկայություններն