Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


և՜ նամակներում, և՜ <<Բերդի հիշատակարանում>> Ղազարոս Աղայանն, օրինակ, իր հուշերում վկայում է, որ հանդիպումներ էր ունեցել Նալբանդյանի հետ հենց այդ շրջանում։ Նա հավաստում է, որ Նալբանդյանը <<ազատություն ստացավ գեներալ Սուլթանշահի երաշխավորությամբ... Նրան խոսել արգելել էին բժիշկները․ թոքախտը մաշել էր նրան, առաջվա Նալբանդյանի ստվերագիծն էր մնացել>> (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, Հ. 3, Ե., 1974, էջ 365—366): Նույնը վկայում է նաև Նալբանդյանի առաջին կենսագիր Մ. Տեր-Գրիգորյանը, որը այցելել էր նրան աքսորավայր մեկնելու նախօրեին. <<...Հիվանդությունը այն տեղը հասուցել էր նորան, ճանաչել կարելի չէր. այն աստիճանի լղարել էր, միայն ոսկոր ու կաշի էր դարձել, էլ առաջվա աշխուժությունը ու կենդանությունը վրան չէր մնացել, բոլոր բարեկամների ու ծանոթների սիրտը մղկտում էր, նայելով առաջվա կրակոտ հայկազունի ուրվականի վրա>> (Միքայել Տեր-Գրիգորյան, Միքայել Նալբանդյանցի համառոտ կենսագրությունը։ —Ղազար Փարպեցու Թուղթ, թարգմ. և բացատրությունք Մ․ Նալբանդյանց, Ս. Պետերբուրգ, 1868, էջ XVIII — XIX):

<<Հաւաքումն պատմութեանը>> պատկանում է XIII դարի պատմաբան Վարդան Արեվելցու (Վարդան Մեծ) գրչին, Վարդանը շատ է ճանապարհորդել, զբաղվել է ուսուցչությամբ և դրական գործունեությամբ։ Նրա բազմաթիվ աշակերտների թվում է եղել ականավոր գրող Հովհաննես Երզնկացին։ <<Հաւաքումն պատմութեան>> գրքում Վարդանը շարադրում է Հայաստանի պատմությունը սկսած Հայկի և Բելի առասպելից։ Ուսումնասիրողների կարծիքով (մասնավորապես' Մ. Աբեղյանի), այդ աշխատության մեջ կան բազմաթիվ տվյալներ, որոնք հայտնի չեն այլ աղբյուրներից, Վարդանի «Պատմությունը» աոաջին անգամ ամբողջությամբ հրատարակել է Մկրտիչ Էմինը 1861թ․ Մոսկվայում։ Նույն տարում տպագրվել է նաև նրա ռուսերեն թարգմանությունը (Всеобщая история Вардана Великого): Մեկ տարի անց լույս է տեսնում գրքի վենետիկյան հրատարակությունը, որը և իր վրա է հրավիրել Միքայել Նալբանդյանի ուշադրությունը։

Իր բնույթով <<Նկատողությունը>> հիշեցնում է <<Հիշատակարանի>> գրական-քննադատական ֆելիետոնները։ Ի դեպ, ինքը՝ գրախոսականի հեղինակը ևս չի թաքցնում այդ, դիմելով իր <<Հիշատակարանի>> << գործող անձերից>> մեկի՝ Կըկռիկյանի օգնությանը։ Խիստ քննադատության ենթարկելով Վարդանի պատմության առաջաբանն ու ծանոթագրությունները, Նալբանդյանը գրախոսականի հենց սկզբում գրում է. <<Թե հառաջաբանը և թե ծանոթությանց մանրամասն պատասխանը մենք թողնում ենք, որ տա մեր արգո հայրենակից Թոռնակ Կըկռիկյանը, որովհետև նա լավ գիտե, թե ինչ արժեք ունին այդ բաները և թե ինչպես պետք էր պատասխան տալ..., Բայց ...մինչև արգո Կըկռիկյանի պատասխան գրելը, մենք մի քանի խոսք ասենք, Նալբանդյանը, այսպիսով, հասկացնում է ընթերցողներին, որ Մխիթարյանների հրատարակություններին հարկավոր է ցուցաբերել քննադատական վերաբերմունք <<Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի>> գրքի վենետիկյան հրատարակության մեջ, ինչպես հաճախ լինում է Մխիթարյանների նմանօրինակ տպագրություններում, չի նշված բնագիրը պատրաստողի, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակի անունը։ Այդ իսկ պատճառով Նալբանդյանը խոսելով նրա մասին, օգտագործում է <<անանուն Մխիթարյանը>> արտահայտությունը։ Սակայն մի տեղ նա նշում է. << ...թեպետ և գիտենք մենք այդ Մխիթարյանի անունը, բայց որովհետև ստորագրություն չկա, ուստի և իրավացի չենք համարում անունը հրապարակել. մենք Մեղուն չենք, որ ուրիշի գորցածը բանանք ...>>։

Ւնչո՞ւ Նալբանդյանը չի ցանկացել <<բանալ այդ Մխիթարյանի>> անունը, Հայտնի է,