Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և գայլերուն բերանը բյուր հազարներով ձգելեն ետև՝ մնացածներն ալ իրենց մարցը գթկեն Հափշտակեցիք ու անոնց արտասվալից և սրտապատառ աղերսանացը ձայներուն ականջնիդ ու սրտերնիդ խփելով, տարիք ձեր փառասեր ակընկալությանց իբրև փոխարեն՝ դժոխաորդկաց ձեռքը գրավ ձգեցիք...

Դուք եք, որ Երևելի և Աներևույթ ծաղրալի խնդիրներով Ազգը ճղակտոր հանեցիք և ընտանյաց մեջ հուր, սուր, բաժանում և ատելություն ձգելեն ետև ազգություննիս մահվան և գերեզմանաց դռները հասուցիք։

Դուք եք նաև, որ մինչև ցայսօր չկշտացաք մեր արյունը ծծելեն․

Զեզ ասեմ, ո՛վ համախոհք և գեղատեսիլք Հայկյան սեռին, անմեղաց արյան շոգին աստծո կենդանվույն առաջևն ելած, բնակության տեր ավերակ լիցի, ըսելու վրա է...

Բայց մինչև այն ատենը՝ կատակեն ուրիշ բանի մի սպասեք, վասն զի անկեց ալ ուրիշ արժեք մը չունինք»։

Էջ 383, տ. 19. ...երբ Մխիթարյանը չի ամաչում ասել, թե մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչը ևս քաղկեդոնական էր»—Առաջաբանի մեջ ասված է. «Գրելով զայսմ խնդրոյ առ Հեթում արքայ, յառաջաբերեալ զբանս Աթանասի և Կիւրղի և ղԳրիգորի Աստուածաբանի, որք երկուս ասեն բնութիւնս, և ընդունելով զնոյնս' ասէ...>> (էջ ը)։

Էջ 384, տ. 5. տ <<...հոգևարք նեղսրտությանը Վատիիկանի, որ ինչպես հայտնի է հազիվ հազ պահպանվում է ֆրանսիական սվիններով» — Վատիկանի Հռոմի արևմտյան մասում Մոնտե-Վատիկան բլրի վրա գտնվող Հռոմի պապի աթոռանիստն է։ Ավելի ընդհանուր իմաստով նշանակում է պապական իշխանություն։

1861 թ. Տուրինում գումարված համընդհանուր իտալական պառլամենտը Սարդինիան և նրան միացված բոլոր հողերը հայտարարեց Իտալական թագավորություն և Վիկտոր-էմմանուելին հոչակեց Իտալիայի թագավոր։ Նոր թագավորության մայրաքաղաք դարձավ Ֆլորենցիան։ Սակայն մի քանի միլիոն իտալացիներ Ավստրիայի իշխանության տակ գտնվող Վենետիկյան մարզում և Պապի իշխանության տակ գտնվող Պապական մարզում դեռևս շարունակում էին կտրված մնալ միավորված Իտալիայից և պահպանվում էին Նապոլեոն lll-ի զենքի ուժով:

էջ 384, տ. 9. «Ե՞րբ արդյոք վերակենցաղյալ Իտալիայի եռագույն դրոշակը պիտի տնկվի Ս. Ղազար վանքի դեմ հանդիման...>>—1862 թ. Ջուզեպե Գարիրալդին երկու հազարանոց մի ջոկատով փորձեց ազատագրել Հոոմը, սակայն պարտություն կրեց Նապոլեոն lll-ի զորքերից։ Միայն 1866 թ. Գարիբալդիի զորախմբին հաջողվում է պարտության մատնել Ավստրիային և Վենետիկյան մարզը միացնել Իտալիային։

Նալբանդյանը հույս ուներ, որ ավստրիական լծից ազատվելուց և Վենետիկի մարզը Իտալիայի հետ միավորելուց հետո Գարիբալդին կկարողանա ստեղծել դեմոկրատական ուժերով կառավարվող Իտալիա, ուր գործելու համար անպայման պետք չի լինի փոխել դավանանքը, ինչպես այդ ստիպված էին անել Մխիթարյան միաբանության անդամները Ս. Ղազար կղզում, այլ կհայտարարվի դավանանքի ազատություն, որը հնարավորություն կընձեռնի Մխիթարյաններին վերադառնալու հայ լուսավորչական եկեղեցու հավատին։

Էջ 386, տ. 15. «...որ հաւատայն յիս՝ կեցցէ...» — Մեջբերումները կատարված են Ավետարանի զանազան հատվածներից, հիշողությամբ, գլխավորապես Աւետարան ըստ Մատթեոսի, գլ. 36, 45։

Էջ 386, տ. 29. <<Ի Յիսուս Քրիստոս Ոչ թլպատութիւն ինչ կարողե' և ոչ անթլպատութիւն»—Տե'ս Աստոլածաշունչ, Թուղթ Պօղոսի առ գազ., գլ. 5., 6։