Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էջ 390, տ. 21. <<Որ ի փոքուձ անիրաւ է ի բազմին հաւատարի՞մ լինի>>— Նալբանդյանը տառադարձել է Ղուկասոլ Աւետարանի հետևյալ խոսքերը. <<Որ ի փոքուն հաւատարիմ է, ելւի բազմին հաւատարիմ է, և որ ի փոքուն,անիրաւ է, եւ ի թազմին անիրաւ է».

էջ 390, տ. 22. «Որդի մարդոյ եկեալ գաաձիցէ՞ արդեօք հաւատս յերկրի»—Տե՛ս Ղուկասո Աւետարան, գլ. ԺԸ, 8։

Էջ 390, տ. 25. «...մինչև անգամ բառարանին մեջ»— Նալբանդյանը, հավանորեն, նկատի անի <<Նոր բառգիրք հայկազուն լեզուի» (Վենետիկ, 1838) մեջ բերված կրոնական դավանանքների հետևյալ բացատրությունները. <<1. կաթողիկե-ընդհանրական, տիեզերական, սեպհականեալ մակդիր ընդհանուր եկեղեցւոյ Քրիստոսի։ Կաթողիկէ և առաքելական եկեղեցի. 2. Ուղղափառ—իբր ուղղավարկ, կամ որում փաոք է ուղիղն, ըստ կրկին նշ. յն. օրթոտօքսըս, այն որ ունի ղուղիղ կարծիս. ուղղադավան, ուղղահաւատ, ողջամիտ, և ողյամտական։ 3. Լուսավորիչ—եւ սեպհականեալ կոչմամբ զսրն Գրիգռրէ Պարթև է, որ լուսավւորեաց զՀայաստանեայքս առ հասարակ»։

Ւսկ լուսավորչական դավանության մասին ընդհանրապես ոչ մի բացատրություն չի տրվաձ, զանց է առնված։

էջ 390, տ. 26. «Անցյալները մի բարեկամի մոտ տեսա Չամչյան երեք հաաոր պատմությունը...» — Խոսքը վերաբերում է Միքայել Չամչյանի 'Պատմութիւնն Հայոց» եոահատոր աշխատությանը, ուր հեղինակը այն տեսակետն է հայտնում, թե հայերը սկզբից ևեթ կաթոլիկ են եղել և իբրև թե հայոց պատմության ամբողջ ընթացքում, Գրիգոր Լուսավորչից սկսած, հայ եկեղեցին հետամուտ է եղել Հոոմի հպատակությանը։

էջ 390, տ. 29. «Պաամեցին ինձ անօրէն զխորհուրդս, այլ ոչ որպէս զօրէնս քո» — Տե՛ս Սաղմոս, ՃԺԸ, 85։

էջ 391, պետիտ, տ. 16. '«(Հովն. կաթ. երես 112—13)»—Տե՛ս Տովնաննէս կաթողիկոս Դրասխանակերտցի, Պատմոլթիւն հայոց, Մ., 1853։

Էջ 392, տ. 5. «Այո է գիր ձեռին իմոյ Սահակայ հայրապետին Հայոց աո զօրա- վարդ Մոնմատ»—Սահակ Գ-ի ուղևորությունը նկարագրելիս Վարդան Բարձրբերդցին օգտվել է ուղղակի Ղևոնդից, մերժելով այն <<կարծիքը», թե Սահակը ընդաոաջել է Օկբային և ոչ թե Մահմեդին, որ բացի Ղևոնդից և Վարդանից ընդունում էին մյուս բոլոր պատմիչները։ Պետք է նշել, սակայն, որ Սահակի նամակը Մահմեդին՝ բերում է միայն Ղևոնդը, այն էլ ոչ թե <<Այս է գիր ձեռին իմոյ Սահակայ...» սկսվածքով, այլ '<<Ես, ասէ, աոաքեցայ ընդ առաջ քո յազգէն իմ...» խռսքերով։ (Ղևոնգ, Գլ. թ)

Եթե ընդունենք, որ Խառանում Սահակի գիրն ստացող և սրանից առաջ Սևանա կղզին պաշարող Մահմեդները միևնույն մարդիկ են, ապա բոլոր պատմիչներն էլ անվանում են սրան <<Մահմեդ» զորավար։ Հարկ է ավելացնել, որ Ասողիկը տարբեր տեղերում կրկնելով Սահակի ուղևորությունը և վախճանը Խաոանում՝ մի տեղում Օկբայի անունն է տալիս, իսկ մյուս տեղում՝ Մահմեդի, որով և հակասում է ինքն իրեն։

Էջ 393, տ. 6. «...որ Մխիթարյանք մերժում են այժմ յուրյանց Միարարների ձեռքով արվեստակած Դաշանց թուղթը...» — <<Դաշանց թուղթ»-ը այն պայմանագիրն է, որն, իբր, կնքվեք է մի կողմից հայկական թագավոր Տրդատի և Գրիգոր Լուսավորչի, իսկ մյուս կողմից՝ Կոստանդին կայսեր և Սիլվեստրոս պատրիարքի միջև։ Փաստաթուղթը մի կեղծիք է, ուշ միջնադարում կաթոլիկ քարոզիչների կողմից և