Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարունակում է բազմաթիվ պատմական, կրոնական, աշխարհագրական, ժամանակագրական վրիպումներ։

Էջ 393, տ. 6. «...այն nr նիսներորդ թվականներում Արժ. Կարապետ Շահնազարյանց վարղապետի մերժելուն համար քիչ էր մնացել, որ միջնադարյան Ոսփորում խեղգեին խեղճ վարդապետին»— Իր <<Դաշանց թղթոյ քննութիւն ու հերքումը» աշխատությունը Կարապետ վրդ. Շահնազարյանցը լույս է ընծայել 1862 թ. Փարիզում, սակայն դեռևս 1850 թվականին նա հետաքրքրվել է այդ հարցով և բանավոր կերպով հանդես եկել այդ կեղծ փաստաթղթի դեմ։ 1850 թվականին Կարապետ վրդ. Շահնազարյանը Թիֆլիսից գալով Պոլիս և ջերմ ընդունելություն գտնելով մի քանի ամիրաների և Հակոբոս պատրիարքիկողմից, նշանակվում է Ղալաթիայի եկեղեցու քարոզիչ։ Շուտով նախագծվում է Պոլսում հիմնել մի հոգևոր վարժարան և նրա տեսչությունը հանձնել Կարապետ վրդ․ Շահնազարյանին։ Սակայն Հովհաննես Չամուռճյանը, որին Կարապետ վրդ․ Շահնազարյանը անվանել էր Տզմապեայան, նրա դեմ է տրամադրում մի քանի ամիրաների և բարձրաստիճան եկեղեցականների, փորձելով խափանել այդ գործը, կարծիք տարածելով նաև, թե նա անհավատ է և հակառակ Հայոց եկեղեցուն։ Շահնազարյանը պահանջում է ժողով գումարել և քննել այդ հարցը։ 1851 թ. փետրվարի 21-ին և ապրիլի 20-ին գումարվում են ժողովները, և հակառակ Չամուռճյանի ու Կարապետ ամիրա Պալյանի ջանքերին, հաղթանակ է տանում Շահնազարյանը։

Էջ 393, տ. 10. <<Մխիթարյանը յուր ծանոթությանց մեջ պարզապես մերժում է այդ թղթի ցնդաբանությունքը...»— Նկատի ունի <<Դաշանց թղթի» ծանոթագրության մեջ Ալի- շանի հետևյալ վկայությունը, <<Աո բազմերախտ հայրս մեր Լուսավորիչ տարապայման մեծարանք ոմանց յորդւոցն' զայսպիսիս բարրեցին բանս, որոց նախօրինակ է Դաշանցն անուանեալ թուղթ․ ոչ եթէ Դաշինքն' այլ բանքն անհեդեղք երկբայականք են եվ անընդունակք» (էջ 40)։

էջ 393, տ. 15. «Ո'վ էր մինչև այն աստիճան կուրացողը, որ Հայկազյան բառարանի մեջ անցուցաներ որպես կլասիկական բառեր ֆրանսիական խոսքերը, եթե ոչ փիլիսոփա Մխիթարյանք» —1836 թ. լույս ընծայված <<Նոր բառագիրք Հայկազեան լեզուի»-ի մեջ (Գաբրիել Ավետիքյան, Խաչատուր Սուրմելյան, Մկրտիչ Ավգերյան) մի շարք բառերի բացատրությունը տրված է նախ հունարեն, ապա լատիներեն։ «Բազմաբարբառ է մասամբ իմն, — գրում են հեղինակները,—բառգիրք մեր այս, ոչ աո ի շեղջակուտելոյ անխտիր զձանս զանազան լեզուաց հանդեպ յուրաքանչյուր բառի, այլ ի տալ ըստ տեղւոյն զիմաստս հայկական բառից անվրեպ' ըստ հետոց հնութեան. վասն որոյ բաց յարևելեան դիւրահաս բառից' յիշեցաք ստեպ և զպարսկականս, զարաբականս, զեբչայականս, և այլն․ ևս աոաւել յաճախեցաք զյունականս' համեմատութեամբ լատինականի, ոչ ըստ յետնոցն ոճոյ, այլ ըստ վաղեմի թարգմանութենէ նախնեաց մերոց, ցորչափ կարևոր դատեալ եղև, զի ուսցին և յետինք թարգման լինել հարազատ հայկաբանութեամբ (<<Նոր բառագիրք Հայկազեան լեզուի», Վենետիկ, 1836, էջ 7)։

Նալբանդյանն այս հարցում հասնում է ծայրահեղության, լատիներեն (ինչպես ինքն է ասում' ֆրանսերեն) բացատրությունները դիտելով որպես ստրկամտություն և պապականության դրսևորում։

Էջ 394, տ. 3. «Հիշեցնում է ֆերնեյյան իմաստուն ծերունու խոսքը» — Ֆրանսիական հայտնի փիլիսոփա Մարի Ֆրանսուա Վոլտերի կյանքի ֆերնեյյան շրջանը սկսվում է 1758 թվականից և վերջանում 1778 թվականին,

Տեղափոխվելով իր կալվածքը' Ֆերնե, որը գտնվում էր Ֆրանսիայի և Շվեյցարիայի