Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՈԻ ՏՈՂ

Հայկական դպրության ասպարեզը իջանեուց հետո, քանի մի անգամ հանդիպեցավ մեզ, երես առ երես պատահել անամոթ վատության։ Եվ ո՛չ անգամ վշտացանք և ո՛չ անգամ վիրավորվեցանք այդ հարձակմունքներից, այլ մանավանդ ցավեցանք հարձակվողների վերա, որովհետև բարոյական հիվանդությունը մինչև ի մահ տիրելով նոցա վերա, պատճառ էր եղել այդ ցնցողական և անգիտակից շարժողութեններին։

Մեք, վաղ ուրեմն, գուցե շատ հառաջ, քան թե գրիչ առինք ու հրապարակ իջանք, գիտեինք, որ խավար շրջապատի մեջ բանտարկվածների համար շատ ցավեցուցիչ է ազատ լույսը, թերևս աչքերի նկատմամբ, գիտեինք, որ հին խելքերը երբեք համաձայնելու չէին խաղաղությամբ տեղի տալ նոր գաղափարներին, գիտեինք, որ նորը պատերազմով պիտի կանգնեցներ իր դրոշակը հնության ավերակների վերա։

Այս գիտությունից հետևեցավ այն, որ այդ հարձակմունքը, թերևս շատ անգամ մեր անձին վերա, փոխանակ մեր գաղափարների, ո՛չ երբեք կարողացան, և ո՛չ նաև մի մազի չափ, խոտորեցնել մեզ մեր ուխտյալ ճանապարհից։

Այսօր, վերստին հանդեպ է ելանում մեզ խավար տգիտությունը, յուր սոփեստական մեծ վայելչությամբ։ Նա զարդարված է այսօր փիլիսոփայի և աստվածաբանի անուններով. այս անգամ երևում է նա պարոն Չամուռճյանի կերպարանքով...[1]

Եթե վատությունը, ձեռնածուների արկղի նման, երկու հատակ չունի, ապա ուրեմն պարոն Չամուռճյանը հասել է մինչև վատության հատակը։

9
  1. 1860, 1 օգոստոսի


    Տե՛ս Երևակ. թիվ 87, 1861, 1 հունվարի հին ոճով, զոր տնօրինե և հորինե պարոն Հովհ. Տեր-Կարապետյան Տերոյենց Չամուռճյան Պրուսացի: