Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նշանակում է, ազնիվ ծագում եք վերագրում եղած այդ տուներին։ Ես չգիտեմ այդ տուների ծագման պատմությունը, սակայն հավանական է, որ Ջալալիների ժառանգները չեն դոքա, թո՜ղ որ նոցանից թահան արաբը Արաբիայից Կոստանդնուպոլիս գալով միացել էր Քյոռ-Օղլուի հետ, երբ սա գնացել էր այնտեղ Տեմիրճի Օղլուի ձեռքից Այվազը — յուր սիրական մանկլավիկը — ազատելու, որ յուր կարգով մի փոքր ժամանակից հետո նույնպես Ջալալի դարձավ»։

Դարձյալ վերջացան տիրացուի երկբայական խնդիրները դարձյալ լռություն։

Փողոցը, որով գնում էին այս երկուքը, դատարկ էր բոլորովին մարգերից։ Կովերը նախիրից տուն վերադառնալով բարձրացրել էին մի թանձըր փոշի, որ քամի չլինելուց բավական երկար մնում էր օդի մեջ, որ միմիայն դողում էր այս անասունների բառանչելուց։

Այս և այն բաց պատուհաններում երևում էին կանանց և աղջիկների կերպարանքներ, որ մի ձանձրալի միօրինակությամբ անշարժ նըստած նայում էին այս երկու գնացողների վերա։

— Մապրի՜կ, մայրի՜կ,— ասաց դուստրը յուր մորը,— ահա այն մարդը, որ նոր է եկել, երևի թե դարձյալ գնում է Մահտեսի Թովմասի տուն, առավոտ ևս այնտեղ էր, ես տեսա նոցա տանից դուրս գնալը։

«Շատ կարելի է»,— պատասխանեց մայրը,— «գուցե նշանվելու դիտավորություն ունի, Մահտեսի Թովմասի Մարիամը գեղեցիկ աղջիկ է և վարժված, ո՜վ գիտե...

Հանկարծ, այս միջոցին, Կոմս էմմանուելի ականջին հասավ մի ֆորտոպիանոյի ձայն,.. Ուշադրությամբ ականջ դնելով հասկացավ, որ ածում էին «Տէ՜ր, կեցո՜ դու զհայս»[1] երգի եղանակը։ Տիրացուն նկատեց, որ այս ձայնը տպավորություն գործեց Կոմսի վերա, վասնորո և ասաց. «Ես իմանում եմ, թե ո՜վ է դորա ածողը, ահա՜, այն սպիտակ տանիցն

  1. Այս երգը առաջին անգամ երևեցավ Կալկաթայի Ազգասեր անունով օրագրի մեջ, որ հրատարակում էր հավիտենական հիշատակի արժանավոր Մեորոպ Դավթյան թազիադյանց ուսումնական ազգասերը։ Այս երգը թե յուր բովանդակության, թե յուր բանաստեղծական վառվռուն հորինվածքի և թե հայոց ներկա վիճակի ճշգրիտ պատկերը հանդիսացնելու և դորա բարվոքելու համար հարկավոր եղած հնարները խնդրելու մասին, արժանի է ազգի մասնավոր ուշադրությանը։ Եթե հնար ունենայի ես, ամենասուրբ պարտականության կդնեի ամեն մի հայի վերա անգրր ուսանել այս երգը։ Մինչև այսօր իմ կյանքի մեջ չեմ տեսած կամ լսած մի այսպիսի երգ. ահա բուն ազգային երգ։ Խե՜ղճ Թաղիադյանց. խաղաղությո՜ւն քո հոգուն, չարչարվեցար, չարչարվեցար ազգի լուսավորության համար, բայց չհաշոզեցավ քեղ, որպես ե շատերին, տեսանել քո մարգարեական ազդու քարոզության պտղաբերությունը մեր ազդի մեջ։ «Արշալույս Արարատյան» Ջմյուռնիո պատվական և անդրանիկ օրագրի 1858 թվականի հոկաեմր. 31, ուրբաթ, 583 համարի մի հոդվածը արժանահիշատակ Թազիագյանցի