Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսելով մի մարդու մասին, չէ պահում այդ անցքերի կարգը, գործ է դնում զանազան կամայական և հնարաստեղծյալ հանգամանքներ, նկարագրում է երբեմն գերբնական անցքեր ու տեսարաններ և այլն, բայց այս է խնդիրը․ կատարվել են այդ իրողությունքը, կամ, եթե չեն ևս կատարված, ապա, կարո՛ղ էին կատարվիլ թե ո՛չ։ Այն գերբնական տեսարանքը, որ ոչ եղած են, ոչ կան և ոչ ևս լինելու են, բայց համաձա՛ն էին նոքա ազգի հասկացողությանը, և այդ ֆանտաստիկական [1]

  1. Եթե Աբովյանի «Վերք Հայաստանին» ունի արժանավորություն, և եթե այդ արժանավորությունը կարելի է գնահատել, ապա ուրեմն միմիայն եվրոպական կանոնով, որ նայում է միշտ գործի խորհրդին և թե հեղինակը մինչև ո՜ր աստիճան կարողացել էր հասկանալ և լուծանել յուր առաջև գրած խնդիրը։ Եթե եվրոպական կանոնքը թողանք ու ասիական աչքով նայենք այդ գործի վերա, այն ժամանակ նա երևում է մեզ որպես մի առասպել (հեքիաթ)։ «Ռամկի համար և ռամկի ոճով գրված է այն»,— ասում է պարոնը, համաձայն չեմ. Բոլոր ազգի համար է գրված, այնտեղ կա ուսանելիք ոչ միայն շինականի համար, այլ քաղաքացու, այլ և հայոց կիսատ թերատ ուսումնականների համար ևս։ Հայոց ազգը կորուսած լինելով յուր քաղաքականությունը, անհետացած լինելով տոհմական ազնվականությանքը տուների, ռամիկը ևս չկա, որ կարող է լինել այնտեղ միայն, ուր կա ազնվություն. Ազնվությունը հարստության վերա չէ, և ոչ նաև ռամկությունը աղքատության վերա, այս րոպեիս մեր ազգի ամեն մի անդամք հավասար են յուրյանը մեջ։ Ազնվական և ռամիկ չշինելով մեր ազգի մեջ, չունինք և այդ կացութենների սեփական բարբառներ, հին և մեռած գրաբար լեզուն ազնվական չէ, և ոչ կենդանի ժողովրդականը ռամկական, ինչպես մի քանի վայր ի վերս մարդիկ ասում են, որոնց մեջ և պ. Դյուլորիե ֆրանսիացին, որ մեր ժողովրդական լեզուն և Առհասարակ կենդանի հայկական խոսքը անվանում է jargon։ Աբովյանի լեզվի համար կարելի է ասել այս միայն, որ շատ հաղթահարված է տեղական բարբառից, բայց այդ բանում Աբովյանցը ունեցել է յուր մասնավոր խորհուրդը։ Բայց այս պատճառով անիրավություն կլինի չընդունել այդ գրքի խորին արժանավորությունը,— որ է պատկերացնել ազգի կյանքը նույնիսկ ազգի առաջև։ Այո՛, Աբովյանցը յուր բանաստեղծությանը չէ տվել այնպիսի ընթացք կամ վերջ, որ սովորական է եվրոպական բանաստեղծների, չէ երևում նա որպես մի անհատ կազմած, այլ որպես մի հանդիսարան որոշ-որոշ պատկերների, բայց դրա առաջը առել է նա մի ընդհանուր անուն տայով յուր աշխատությանը — Վերք Հայաստանի։ Լեզվի և ոճի ճապաղությունը հետևանք չէ բանաստեղծի գերմանագիտությանը, այլ բուն ազդեցություն տեղական ժողովրդի կյանքին և միտք հայտնելու ձևերին։ Նույնանշան բառերի անհամ կրկնությունք տեսանում ենք, այո՛, բայց չմոռանանք, որ Աբովյանցի խորհուրդը է գրել այնպես, որ անկիրթ ժողովուրդը չկարծե թե գիրք է կարդում, այլ կարծե թե մի մարդ խոսում էր յուր հետ. ինչ անե Աբովյանցը եթե ասիացին չափազանց է ամենայն բանի մեջ։ Առհասարակ շնորհակալություն Արևմուտքին. շատ բարեխղճությամբ կատարել է յուր պարտականությունը և մեր արած ծանոթությունքը չեն պակասեցնում նորա հոդվածի արժանավորությունը։ (Ծ. Հ.)։