Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխեց յուր գայիսոնը դեպի մի թափառական թշվառի գավազան։ Կառավարության հայացքի նյութական բնավորությունը խոր արմատացավ ազգի մեջ, կառավարությունը կործանվեցավ, բայց նյութականության դրոշմը մնաց տպավորված հայերի վերա։ Այս շատ խորախորհուրդ վնաս էր, բայց իմ մտքերը կերպարանագործելու և այս մասին երկար խոսելու համար հարկավոր է ժամանակ․․․ մանավանդ այստեղ հարմար չէր երկարաբանել... գուցե ավելորդ ևս խոսեցի...

Ահա այսպես լինելով հայերի կյանքը, բանաստեղծությունը ևս ավելի չէր կարող լինել, քան թե եղած է։ Բայց ինչ կար. ո՜չինչ։ Ասացի մի անգամ, երանի՜ թե քանի չեմ մեռած, թափեի սրտիս եղածը մեր ազգի առաջև, պատառեի մի քանի կախարդական վարագույրներ... բայց դժվար թե հաջողի ինձ այս և ես վախում եմ, որ այն բաները ինչ որ այժմ ճնշում են հոգիս, պիտի ճնշեն և ոսկերքս գերեզմանի մեջ.........................

Մեք չունինք ազգային երգեր, չունինք ազգային երաժշտության, չունինք բանաստեղծություն, որովհետև ապրում ենք միմիայն բուսականաբար և շնչականաբար։ Հավը կորեկ է տեսնում երազում, իսկ հայը նյո՜ւթ։ Հատ ու կոտոր բաներ, որ այժմ անփորձ մարդիկ ազգային են համարում, ժողոված են թուրքից, թաթարից, պարսից, հույնից և ուրիշներից, որոնց ժամանակ առ ժամանակ հպատակեցան հայք։ Նորերումս դուրս եկան ազգային երգերի անունով մի քանի անալի ոտանավորք, Սայաթ-Նովա, Ադամ Աղբար, Շիրին և այլն[1], բայց նորանց ազգային երգ անվանողը և այդպիսի մտավորական հրեշների վերա, անդատաստան երեխայի պես ուրախացող պարոնները ինքյանք չգիտեն, թե ի՜նչ պայմաններ էին հարկավոր որ մի երգ լիներ ազգային։ Նոքա ունին միայն մի պայման և համարում են, թե դորա մեջ էր ամեն բան — երգիչը հայ է։ Բայց հայ է միայն նորանով, որ ծնվել է հայ ծնողներից, նորա երգը չէ և չէ հայերեն, երեք բառ թուրքի, թաթարի և չգիտեմ ինչի, իսկ հայի մի երկու աղճատված կամ ճղակոտոր բան։ Երգերի կազմակերպությունքը հետևած թուրքի ոտանավորներին, հիմնած միմիայն ոտքերի և վերջերի նույնահանգության վերա առանց ամենայն մտքի, բովանդակության, խորհրդի և բանականության։ Ազգային են այն երգերը և պիտի համարվին ազգային, քանի որ կա հայերից ինչ–ինչ մարգերի մեջ այն սխալ և վնասակար վարդապետությունը — թե ամենայն բան,

  1. Մ, Նալբանդյանը հետագայում, բանտից՝ Ղ․ Նալբանդյանին գրած նամակում միանգամայն դրական է արտահայտվում Սայաթ-նովայի երգերի մասին, նա գրում է. «Սայաթ-Նովան կարգին գիրք է, տպագրված Մասկվայում, 1853 կամ 1854 թվին» (տե՜ս «ԵԼԺ»-ի Դ. հատ., էջ 194)։