Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հը՜, Հայաստանը,— թո՜ղ տեղը կենա,—
Ասում է զգույշ մեր ազգասերը.
«Բահ ու հրացան, ի՞նչ եղան նոքա»,
Թե՞ քշում էիր ղու ուրջուները...31

- Ես այդ ամենը անում եմ բերնով,
Կեցցե՜ սուրբ Մեսրոպ, որ մեզ գիր տվեց.
Հողեր եմ վարում հեռուից՝ խոսքով.
Հրացան իմ պեսը կուրծքին ե՞րբ սեղմեց...

է՜լ Հայկ, Տիգրանին հիշենք մենք, եղբարք,
նորոգենք նոցա փառքը սուրբ անվան,
Գուցե այս կերպով մի ստույգ նոր կյանք
Առնու խեղճ, այրի, մայրն Հայաստան։

ԱՂՑՄԻՔ


Ա


ՆԱԽԱՀՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ


‘‘Yes, love indeed is ligt from heaven

A spark of that inmortal fire
With angels shared, by Alla given
To lift from earthy our low desire..,’’

Byron-The Giaour

Կենաց կանաչ ծառի տակ
Հրեշտակներով շուրջպատված,
Տխուր՝ Ադամն էր նստել
Եվ տրտնջում էր հուզված:
«Ինչո՞ւ ստեղծեց տերն ինձի,
է՞ր դրախտն այս փափկության,
Եվ ինչո՞ւ ես կարգվեցի
Արարածոց տեր, իշխան։
Ինչի՞ս են պետք ինձ պսակք
Լուսապաճույճ, օդային,
է՞ր հրեշտակաց այս բանակ