Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հասարակության, որքան և որչափ հնարավոր կլինի, մի այդպիսի վիճակի մեջ գտանվող մարդու, գործ կատարել։

Աշխատենք պատասխան տալ և հետևյալ խնդրին։

§ 4․ Հյուսիսափայլը, կամ, Հիշատակարանս, կարելի եղածի չափ պարապում են ազգային բաներով և միշտ պիտի պարապին, այն չափով, ինչ չափով կարող է մի փոքրիկ հասարակություն գործակատար գտանվիլ։Մեք խնդրում ենք այն մարդերից, որ թեթև աչքով նայում են մի շարունակ հրատարակության վերա, իջանել հայկական դպրության ասպարեզը և դորանով ոչ միայն լցուցանել մեր պակաս թողածքը, այլև փորձել աշխատությունը։ Պահանջել շատ հեշտ է, բայց ամենայն պահանջողություն պիտի լինի բանական դատողությամբ։

Ավելորդ ենք համարում ասել թե ոչ ոք իրավունք չունի բռնադատել ուրիշի սրտի վկայությունը. Հյուսիսափայլի ուղղությունը հայտնի է արդեն, նա մինչև վերջը հաստատ պիտի մնա յուր ուղղության մեջ, պարտական չհամարելով յուր անձը ուշադրություն դարձուցանելու անկյունախոս ճարտասանների իմաստակության վերա։

Ազգի էական օգուտներին զոհել ենք և պիտի զոհենք ամենայն բան. պատասխանելու չենք տրտնջանքին, որ ժամանակ առ ժամանակ բարձրանում են այսպիսի չնչին զոհերի պատճառով։ Գորա հակառակ շնորհակալ կլինինք, եթե մի բանասեր ցույց տա մեր վնասը ազդի ընդհանրությանը և նորա ապագա ճակատագրին։

Ազգի լուսավորության և հասկացողության աստիճանը, այլև այն շրջապատը, որի մեջ կանք մեք, վաղուց արդեն հարկադրել են մեզ հայկական դպրությանը տալ այն ակնարկական ուղղությունը, որ երբեմն հայտնի էր Ֆրանսիայում անունովս, Litterature allusionelle[1]:

Շատ ժամանակ չէ, որ ասել էինք, թե ազգության տունկը, ինքնուրույն գործականության աղբյուր է գիտակցությունը, իսկ գիտակցությունը դուրս է բխում լուսավորութենից։ Եթե օրագիրքը մի կողմից պարտական են պահել յուրյանց ազգայնության նեղ շրջանակը, մյուս կողմից չէ պիտո նոցա ձեռքից թողուլ ընդհանուր լուսավորության լայն ասպարեզը։ Մեր կարծիքով, առաջինը առանց երկրորդին երբեք հաջողություն չէ գտանելու և քաղաքակրթության պտղավետ սկզբունքը մեջ պարտական ենք որոնել երկրորդի մեջ։

Ճշմարի՛տ է և այն, որ շատ բան ևս չէ կախվում օրագրի հրատարակողից կամ նորա գործակիցներից․ երկիրը շատ անգամ բուսուցանում

  1. 1Ակնարկող, ակնարկ գրականություն։ (Ծանոթ․ 1065 թ․ Երկերի լիակատար ժողով․ խմբ․):