Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վա՛յ մեզ, որ ոչ երբեք պիտի արժանանանք, այս երանության։

Փա՜ռք, ի խոնարհ, հՅուսկյուտար, պ. Չամուռճյանին...

Պ. Չամուռճյանի և մեր գրվածներից պարզ երևում է, որ մեր երկուքի ճանապարհը այլ է բոլորովին և սոքա այնպիսի ճանապարհներ են, որ ոչ բնավ հանդիպում են միմյանց։

Մեր նվիրական պարտականությունն է, որչափ մեր ուժը կտանի, սպասավորել մարդկության, քանի որ միասին ապրում ենք երկրագունդի վերա. խոստովանում ենք մեր տկարությունը, որ չենք կարող բաժանվիլ երկրագունդի մակերևույթից։

Պ. Չամուռճյանը, գտանվելով երկրագունդի վերա, ապրում է շատ հեռծի նորա մակերևույթից. երկիրը փոքր է նորա մեծությանը տանելու համար։ Շեքսպիրը, Համլետի բերանով, բանտ է անվանում երկիրը և մնում է դարձյալ երկրի վերա, իսկ պ. Չամուռճյանը թռչում է նաև Օրիոնից բարձր...

Գիտենք, դարձյալ պիտի պար գա Հերոդիադան[1], դարձյալ պիտի աշխատություն հանձն առնու պ. Չամուռճյանը յուր պառավական հերետիկոս և անհավատ խոսքերը մեր համար գրելու. այդ նորա միակ ազդու զենքն է, հասարակաց խոստովանությամբ սեփականված։

Այդ զենքը, մինչև մեզ հասանելը փշրվող է, ուստի և կարող միմիայն մեր հեգնական ժպիտը շարժելու. մյուս կողմից շատ ավելորդ չէ հայտնել, թե կուրության և բռնակալության մեջ, այո՛, հավատ չունինք, հավատալով, որ աստված ազատ է և առաջին լույս. ուստի և ամենայն հավատ դեպի նա ազատ խղճմտանքով և գիտակից ազատությամբ։

Կարկատած աբեղայական խոսքեր, հավատացնում ենք, որ Ժանգոտ փարայի արժեք չունին մեր աչքում։

Ահավասիկ մեք կանգնած ենք այժմ, բաց հրապարակի վերա և, թշնամիների զենքերից անխոցելի մնալու ակնկալությամբ, պատնեշ չենք կանգնեցնում մեր առաջև զանազան սուտ սկզբունքներ, սոփեստական գաղափարներ, որոնց չենք հավատում, որ չենք ընդունում և որ մերժում ենք միահամուռ։ Մեք խոսում ենք պարզ, այնպես, ինչպես առանց կարմրելու կարող էինք մեր բանականության հաշիվ ու համար տալ մեր ասածների համար։ Բայց և այսպես ոչ երբեք արգելառիթ ենք պ. Չամուռճյանին, օրը յոթը ճանապարհ կատարել Բիլուարտի աստվածաբանութենից դեպի Թեսավրոսի փիլիսոփայությունը, և այս վերջինից դեպի առաջինը։

  1. Ըստ քրիստոնեական ավանդության Հրեաստանի թագավոր Հերովգեոի կինր պահանջեց կտրել Հովհ. Մկրտչի գլուխը և նրա ցանկությունը կատարվեց։ Գրականության մեջ հիշատակվում է որպես դաժան ու արյունարբու կնոջ սիմվոլ։