Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օդի անչափելի բարձրության մեջ դրամ է փիլիսոփայական աթոռը։ Սո՜ւտ. փիլիսոփայությունը երկրագունդի վերա է, մարդն է նորա աթոռը, մարդն է նորա և՛ քննողը, և՛ քննելին։ Բայց մարդը, հառաջ քան թե պիտի գոյանա, հառաջ քան թե գոյանալուց հետո պիտի ապրի, հառաջ, քան թե պիտի քննե և իմաստասիրե յուր անձը, յուր կյանքը, յուր անցածը, յուր ներկան, և հառաջ քան թե պիտի մտածե և հոգաբարձու լինի յուր ապագայի մասին, այս բոլորից առաջ մարդը կարոտ է նյութի: Անցա՛ն այն ժամանակները, երբ մշուշով պատած մարդկային երեվակայությունը ոչնչից տիեզերք էր ստեղծում։ «Ex nihilo, nihil fit!»[1] վերջին մանուկը կրկնում է այսօր մեր հետ։

«Ոգի, մարմին և ոսկերք ոչ ունի»,— ասում է աստվածամարդը, իսկ մարդը մարմին և ոսկերք ունի, և այս թանձրությունը վկա է բերում նա։ Առանց մարմնի չկա շոշափելի կենդանություն, իսկ մարմինը նյութ է և մարմնի և մարդու կյանքը նյութերի անդադար փոխանակություն։ Այսպես խոսելով, չենք մերժում մարդկային կյանքի բարոյական կողմը, թեև մեր ճանաչած բարոյականությունը մարդկային համերաշխութենից կբղխի և Սինայի հետ վերաբերություն չունի, այլ, կամենում ենք ասել, թե մարդը նախ և առաջ կենդանի է և ապա բարոյական էակ։ Նորածին մանուկի համար, ինչ հարկավոր է նորածին մանուկը առնուլ մեղ օրինակ, պատանու համար մինչև նորա խելահասությունը չկա բարոյական խնդիր, բայց մարդը մինչև այդ աստիճան հասանելը, կարոտ է նյութի։ Նյութական խնդիրը միշտ կա։ Առաջին շունչի հետ մարդը առնում է օդի թթվածինը. և երբ վերջին անգամ դուրս արձակում է յուր թոքերից ածխաթթուն, առանց վերստին թթվածինը ներս ընդունելու, նա կենդանի չէ այլևս։

Տնտեսական խնդիրը մահու և կյանքի խնդիր է, կրկնում ենք դարձյալ։ Եվ անկարելի է հայոց ազգի հիմքը նորոգել, ուժ և զորություն դնել նորա մեջ, քանի որ ազգը, հասարակ ժողովուրդը, կարոտ է օրական հացի, քանի որ նորա տնտեսական խնդիրը կարգի չէ դրվում։

Հայոց հասարակ ժողովուրդը աղքատ է և չունենալով ոչինչ կարողություն հազիվ հազ սերմանում է և հնձում է այնքան, որքան նորա տարեկան ապրուստը, զիարդ և իցե, պիտի կարողանար ապահովել։ Նա չէ կարող ավելի ցանել, որովհետև ուժ չունի, և եթե ունենար ևս, դարձյալ ընդունայն, քանզի բնակակից լինելով մի կաթվածահար ժողովրդի, որպիսի է թուրքը, որի մեջ չկա և հավիտյան չպիտի չինի ոչինչ

  1. (Լատ.) Ոչնչից ոչինչ կստեղծվի։ (Ծանոթ. 1940 թ. Երկերի լիակատար ժոզովածուի խմբ.)։