Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորա մասին, պետք էր, ար մենք աչքի աակ աոնաուինք բնության մեջ (բացի երկնքի լուսավորներից) եղած բոլոր կրակները կամ լույսերը, քննեինք նորանց, համեմատեինք կանթեղի ավանդության և դորա պարագաների հետ և որը անհամաձայն կլիներ առողջ դատողության՝ մերժեինք, իսկ որի կողմում որ լիներ ավելի հավանականություն, ընդունեինք որպես բնական պատճառ կանթեղի ավանդության։ Մենք, թեև այդ վերլուծությունը մեր մտքում արդեն արել ենք, բայց այստեղ ավելորդ համարեցինք մեր ընթերցողների առջև էլ նույնը անել, պատճառ, խորհուրդ չգտանք զուր տեղը խնդիրներ առաջարկելու մեջ, միմիայն մերժելու և չէ ասելու համար։ Օրինակ, կրակ է և լույս ունի Դրումոնդի ասած կրակը (ջրածինը վառված թթվածնի ներկայությամբ), բայց դա ինքն իրեն չէ առաջանում բնության մեջ. վրա երկու, որ այն ժամանակ բնավ հայտնի չէր։ Նույնպես և գալվանական լույսը, որ գրեթե մեր օրերի գյուտ է և այլ այսպիսիք։ Շատ ուրիշ կրակներ և լուսեր, որպես ճախնային գազը կամ գերեզմանական շրջմոլիկ կրակը, գնդաձև կամ կծկաձև[1] կայծակը, վուլկանական կրակը[2] և այլն, և այլն իրենց գաղափարներով

  1. Կծիկ բառից ենք առնում։ Այդ տեսակ, որպես նաև առհասարակ կայծակի, որոտմունքի, մեկ խոսքով բոլոր օդային էլեկտրականության մասին, մանրամասն տեղեկություն ցանկացողը կարող է գտնել Արագո ֆրանսիացու ուսումնական աշխատության մեջ — կայծակի մասին։ Երանի՛ թե թարգմանեին հայերեն, որպես և նորա Աստեղաբաշխությունը, հասարակ ժողովրդի համար գրված։ Բայց այսպիսի գիտությանց վերաբերյալ գրքերը չէ պիտո և չէ կարող թարգմանել ամեն մարդ, որ գիտե լոկ ֆրանսիարեն. հարկավոր է, որ թարգմանիչը լավ ուսած լինի իր թարգմանած գրքի առարկան, ապա թե ոչ թարգմանությունը կդառնա մածնաբրդոշ և դրականապես անօգուտ, հանդիսարան լինելով սխալ ըմբռնողությանց, մթությանց, այո՛, շատ անգամ և հիմարության. թեև բնագրում իմ իմաստություն էր այն:
  2. Առ այժմ, թողնելով Արագածի վուլկանականության խնդիրը, մինչև մի ավելի հարմար և աջող Ժամանակ, դարձնում եմ հայ բնագետների ուշադրությունը և ուսումնասիրությանը հետևյալ խնդրի վրա։ Ամենին հայտնի է, թե Արագածում ծծումբ կա. այո բանը ոչ միայն մենք հայերս գիտենք, այլ քիմիայի մասին գրված մի քանի ռուս գրքերում էլ խոսվում է. ավելցնելով, թե տակավին քննված չէ այդ հանքը և թե պետք է կարծել, որ քիչ ծծումբ լինի, բայց այս չէ իմ ասելիքը։ Շատ արժանահավատ մարդիկ, այո՛ և բուն աշտարակցիք, որոնց հետ տարիներով բնակակից եմ եղած, շատ աշտարակցիք նույնիսկ Աշտարակում, օշականցիք և վաղարշապատցիք և այլն, և այլն միաբերան վկայած են ինձ, թե Արագածի վրա (չգիտեմ հատկապես ո՞ր տեղում) ծծումբը տան ծածքից վազած և սառած ջրի պես ծուլ-ծուլ կախ է ընկնում քարերից։ Կտրիճները գնում են և հրացանի գնդակով տալով վայր են ձգում, հավաքում և տանը պետք ածում: Այո բանը ինձ գայթակղության քար է դարձած և վաղո՜ւց գրավել է իմ հարցասիրությունը։ Ձախողակի, երբ 1860-ին էջմիածին էի, զբաղված լինելով ազգային գործերով, չկարողացա ժամանակ գտնել, որ երթայի իմ աչքով ստուգելու այս ծով-ծուլ կախ ընկնող ծծումբի էությունը։ Մինչև այստեղ խոսածիցս իհարկե ընթերցողը հասկացավ, որ իմ գայթակղությունը ծծումբի լինելությունից չէ, այլ նորա ծուլ-ծուլ քարերից կախ ընկնելուց