Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ նշմարած են, և ինչպես առաջ, այնպես և քրիստոնեության ժամանակ, նույն այդ կրակը, ինչպես ասացինք, անվանվում է մի դիպվածում Կաստոր և Պոլլուկս, որի մասին կասենք մի երկու խոսք: Իսկ թե ի՛նչ է այդ կրակը, ահա մեր ծանոթաբանության բուն խորհուրդը: Ենթադրում ենք, թե ընթերցողը փոքր ի շատն գաղափար ունի էլեկտրականության վրա, ապա եթե այս չենթադրելով խոսելու լինինք, այն Ժամանակ պիտի ստիպվինք ամբողջ էլեկտրականության համակարգությունը ավանդել, որ կամ ֆիզիկայի գործ է (այսինքն ֆիզիկայի մասին գրված գրքի) կամ մի առանձին հատվածի էլեկտրականության մասին և ոչ բնավ կարելի է թույլ տալ այս տեղում։ Ուստի, ենթադրում ենք, ինչպես ասացինք, մի փոքր գիտություն, մի դաղափար, էլեկտրականության մասին։


Երկրագունդի և ամպի մեջ առաջանում են էլեկտրական լարողությոլնք, որ առանձնանում են ամպի և երկրագունդի մեջ եղած օդով, որովհետև օդը վատ առաջնորդ է էլեկտրականության։ Երկրագունդի և ամպի մեջ առաջացած էլեկտրականությունքը զանազան են, նոցանից մինը անվանվում է դրական, իսկ մյուսը բացասական։ Եվ որովհետև այս էլեկտրականությունքը այլասեռ են, ուստի բնական օրենքով նոքա քավում են, որ միանան իրար հետ։ Եթե ամպի էլեկտրականությունը[1]

  1. մեր իրավունքը գայթակղելու։ Իրավ որ մինչև այս րոպես չեմ հասկանում այս բանը։ Այս բանի մեջ կամ սուտ կա, ինչպես այն սքանչելի «ծնեբեկի պես գետնից բուսոզ ոսկին և արծաթը»․ կամ գո՛նե մի չհասկազողություն, որ այսպես մթնացնում է բանը։ Եթե ասեին, «հին ժամանակներից կախ է ընկած ե գնալով վճարում է», այդ գեռ կարելի էր հասկանալ, բայց ներկա ժամանակով են խոսում։ Ուրիշ բան չէ մնում, եթե ոչ ճիշտ քննության տակ ձգել, պատճառ, եթե ստսւգապես կատարվում է Արագածի մեջ ծծմբի այդ ոգիացումը, կամ թե կախվածքը ցած են, քան թե հանքը (ես չգիտեմ), ապա, նորա հալվելը, ուրեմն Արագածի մեջ տակավին կա ջերմություն։ Երանի՜ թե մեկ օր մեր բնագետ եղբայրակիցներից մեկը ուրախացներ մեզ մի ուսումնական շրջանկատ քննությամբ Արագածի որպիսության, թե վուլկանականության, թե երկրաբանության, թե երկրագիտության ե թե հանքաբանության վերաբերությամբ։ Իսկ թե չձանձրանա, բացի սոցանից, գործ դնել և ջերմաչափ ե ծանրաչափ և մագնիսյան սլաք և մանրացույց, եթե ուշադիր լինի Արագածի բույսերին, տունկերին և նորա վրա ապրող կենդանիներին, այն ժամանակ մեզ կմնա ոչ միայն շնորհակալ լինել նորանից, այլև պարծենալ նորանով Եվրոպայի առջև, «թե մենք ապերախտ չենք, ահավասիկ տալիս ենք քեզ տոկոսիքը քանքարի, որ դու մեզ ավիր, թերևս կորած համարելով Ասիս անկյուններում»։ Արագածի վրա ելնելը Չեմրորասոյի վրա ելնելը չէ, ուր մնաց որ, հոյակապ Հումբոլդի թեթև ոտքից հետո արդեն երկու անգամ կոխեց Չեմբորասոյի գագաթը (մի քանի ոտնաչափ էլ ավելի բարձր. ճիշտ Հումբոլդը չէր հասել ճիշտ գագաթին)Այրիոնի հարցասեր զավակները:Այո մարդիկը պարզ ուսումնական ճանապարհորդք էին ե ոչ թե կառավարությունից հանձնարարություն կամ քաջալերություն ստացած աստիճավորք։