Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանկարծապես միանա երկրագունդի էլեկտրականության հետ, այն ժամանակ այդ միավորությունը զգալի է լինում մեզ որպես կայծակ։ Երկու զանազան ամպերի մեջ էլ գոյանում են շատ անգամ այն վերը հիշված երկու այլասեռ էլեկարականությունքը և երբ նոքա իրենք այդ օդեղեն բարձրության մեջ միանում են իրար հետ, մենք տեսնում ենք նոցա լույսը՝ փայլակ, և լսում ենք նոցա միավորությունից առաջացած ձայնը՝ որոտ։ Բայց այժմ այս վերջինը մեզ պետք չէ. մեզ հարկավոր է միավորությունը ամպի և երկրագունգի էլեկտրականությանը, բայց ոչ մի կործանաբեր կայծակի կերպարանքով։ Երբ, ինչպես ասացինք, երկրագունգի և ամպի մեջ առաջացել են այն այլասեռ էլեկտրականությունքը և երբ յուրաքանչյուրը նոցանից օդի միջնորդությամբ առանձնացած լինելով գտնվում է լարված վիճակում, այն ժամանակ (նույնպես ասել ենք) ձգտում են չեզոքանալ — եթե կարելի է այսպես ասել — այսինքն միավորվիլ։ Երկու այլասեռ էլեկտրականոլթյունքն էլ առանձին-առանձին կարող են իրենց ներկայությունը հայտնել քննողին և այն Ժամանակ նոքա հայտնի են, իսկ երբ միացան, էլ չեն ընկնում զգացողության տակ և անհայտանում են։ Սոցա հանկարծական միավորության մասին խոսեցանք — հայտնի է թե որպես ծովից մի կաթիլ ջուր առնելով — և ասացինք, որ այդ միավորությունը զգալի է լինում կամ որպես կայծակ, կամ որպես փայլակ ու որոտ։ Սորա հակառակ, այդ էլեկտրականությանը մեղմաբար, այսինքն աստիճան-աստիճան միավորությունը, շատ անգամ իսպառ անզգայի է լինում մեզ, իսկ երբեմն, մենք տեսնում ենք այն լույսը, որ սուրբ Հելմոսի կրակի անունով հայտնի է գիտության մեջ։

Հուլիոս Կեսարի, Տիտոս Լիվիոսի, Պլուտարքոսի, Պրոկոպիոսի, Սենեքայի և Պլինիոսի գրքերում շատ անգամ հիշվում է մի լույս, որ երևել է, կամ առանձին-առանձին զինվորների, կամ նոքա ամբողջ լեգեոնի նիզակների սլաքներից, նույնպես խոսվում է և նավերի կայմերի լուսավորության մասին։ Այս բանի, այսինքն ասված գրքերում, շատ անգամ այս լուսերի հիշատակվելու վրա հիմնված է կարծիքը, թե հին ժամանակներում ավելի ստեպ է պատահել այդ երևույթը, քան թե նոր ժամանակներում։ Բայց նույնպես, ենթադրվում է, որ հին ժամանակներում հմայողները և հավադետները (augur) օգուտ քաղելով ամեն կարգից դուրս երևույթից, նոցա վրա իրենց գուշակությունքը հիմնելով և ժողովրդին խաբելով, ավելի խնամք են ունեցել այդպիսի բաները գրով մինչև մեզ հասցնելու:

Բայց, այժմ, կայծակից առաջ կամ շուտով կայծակից հետո, եթե մի նկատող մարդ ուշադրություն դարձնե բարձր աշտարակի կամ