Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի կաթիլ արյուն և պատմելով, թե այդ արյունը այս կամ այն ժամանակ եռ է գալիս, ուզում ես դորանով քարոզել ինձ այլև աստվածը, որի դրած օրենքները, մի ակնթարթում, ինչպես Երեմիայի «Կաթսայ եռանդեան» եռացնում են ահագին օվկիանը, ես խելագա՞ր եմ, որ օվկիանի մեծափառ հրաշքը թողած, քո երկու կաթիլ չորցած արյունին նայիմ. և այն ժամանակ, երր բյուրավոր այդպիսի կաթիլներ, բայց կենդանի արյունի, ամեն վայրկյան եռում են և շրջան են կատարում իմ երակներում։

Մեծ ճարտարապետը, որ քեզ ստեղծել է առանց քո օգնության կամ խորհրդին կարոտելու, մի՞թե կարոտ է այսօր քո սուտին։

«Զի՜նչ հաղորդութիւն լուսոյ ընդ խաւարի»... «Սուտն ի հօրէն սատանայէ է»... «Հանէ՜ք զգա ի խաւարն արտաքին» [1]։

Թե ո՛ւր է հասած այժմ բնական գիտությունը և ի՜նչ անհասկանալի քրմական գաղտնիքներ քակում է նա, ի՜նչ համարձակ քայլափոխներ է անում, այդ մասին հարյուրավոր են ապացույցքը։ Նույնիսկ մեր հիշած Ցիմմերմանի ֆիզիկան,— ուր էլեկտրական մասին մեջ, առաջ բերելով Բեն Դավիթի, Միխայելիսի և Լիհտենբերգի ուսումնական քննությունքը զարմանալի պարզությամբ բացում է տապանակի և վկայության խորանի գաղտնիքը,— թեթև ապացույց չէ։

Հոգով չափ ցանկալի էր, որ մեր բնագետ եղրայրակիցքը աշխատություն հանձն առնուին այդ ֆիզիկան թարգմանելու։ Այդ գործը գրված է հասարակ ժողովրդի համար և կարող ենք հաստատապես վկայել, որ ամեն կարգի ժողովրդին հասկանալի կլինի, եթե արժանապես թարգմանվի։ Բնական գիտությանց բոլոր ճյուղերը կապված են ֆիզիկայի հետ. այնպես, որ դժվա՛ր է ձեռք զարկել բնագիտության մյուս ճյուղերը մշակելու կամ թարգմանելու մեր ազգի համար, մինչև որ չենթադրվի թե ֆիզիկան ծանոթ է նորան փոքր ի շատե։

Բայց ինչպես մի անգամ արդեն ասացինք, այսպիսի գրքերը պիտի թարգմանվին լավ բնագետների ձեռքով. պատճառ, լոկ թարգմանությունը շատ անգամ թերի է լինում, թեև թարգմանիչը քաջ գիտեր լեզուն։ Գիտությունը երբեք չէ կանգնում մի կետի վրա, այլ միշտ առաջ է գնում. ամեն օր լինում են նորանոր հայտնագործությունք և նորանոր պարզաբանությունք գիտության մութը և շատ անգամ անհասկանալի տեղերի։Թարգմանիչը, մի այդպիսի գիրք թարգմանելու Ժամանակ,

  1. Մեջբերումները՝ Ավետարանից