Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտակա՜ն է նորա բոլոր գրությունքը համեմատել գիտության այն վիճակի հետ, ինչ վիճակում որ գտնվում է սա նորա թարգմանության միջոցին: Մեր հիշած ֆիզիկայի բնագիրը կարո՜տ է Փոփոխությանց, ավելվածքների և ծանոթաբանությանց։ Նորա ռուս թարգմանիչը բավական մշակել է այդ գիրքը, բայց էլ մի քանի տեղ կան, որ պետք ունեին ավելի պարզաբանության և ծանոթաբանության: Լոկ, խոսքով հանդես եկած չհամարվելու համար, մենք հրավիրում ենք մեր բնագետ եղբայրակիցների ուշադրությունը մեսմերականոլթյան վրա, որ Գերմանացի նատուր-ֆիլոսոֆների մեջ, մինչև այսօր էլ տեղիք ունի և որ գիտությունը բնա՜վ չէ կարող ընդունել: Որպես թե արբեցությունից պատճառված «Ինքնակիզության» խնդրի մեջ: Մունքեի և Քոփփի սքանչելի կարծիքները ճշմարտանման կերպով առաջ են բերված, բավական քիմիական մանրամասնությամբ, մինչդեռ նոցա ընդդեմ մերժողությունքը առանց բացատրության, լոկ Լավուազիե, Դեվի և Լիբիղ հեղինակների անուններով, առանց ասում ենք, գոնե՛ մասնավորապես հիշելու թե ի՜նչ ճանապարհով հասել էին այս հեղինակները իրենց մերժողական դրության: Այնտեղ հիշվում է Լիբիզի 1844-ի կատարած քննողությունը միայն անունով, մինչդեռ Լիբիզը իր նամակների չորրորդ տպագրության մեջ ոչ միայն մանրամասն և հիմնավոր կերպով խոսում է ընդդեմ սքանչելի ինքնակիզության, 1850 թ. հետո կատարած քննողությամբ, այլև ավելվածի մեջ հանդես է հանել մի քանի հարցասիրության արժանի թղթակցությունք: Ցմմերմանը, այո՜, չէ ընդունում մեսմերականությունը, կամ «Ինքնակիզությունը» և չէ բնավ պաշտպանում, բայց նոցա ընդդեմ կային բաներ, որ ուսումնական գերմանացին զանց է արել մեջ բերել և մի քանի բանի էլ զուր հանդես տվել:

Ահա այս տեսակ բաներ ամեն գիաությանց վերաբերյալ առաջնորդական գրքերի մեջ կարող են պատահիլ, որպես և մեր հիշած գրքի մեջ էլ կան, որոնց հեղինակքը, եթե այսօր գրելու լինեին այդ բաները անշուշտ, այնպես գրելու չէին այս պատճառով, այդպիսի գրքերի թարգմանիչը պիտի լավ գիտենա իր առարկան և գիտության ներկա վիճակը, որպեսզի հնացած և արդեն, մերժված մի դրություն չդնե ուսանել կամեցողի աոջևը որպես գիտության ներկա խոսքը:

Մեզ թվում է, թե մեծ ծառայություն ցույց տված կլիներ ազգին, եթե պ.Խատիսյանցը, Թիֆլիսի մագնիսյան դիտանոցի արգո կառավարիչը, աշխատություն հանձն առնուր մեր հիշած ֆիզիկան հայերնն մշակելու։ Անշուշտ, եթե միայն դպրոցներում, համակարգաբար դաս տալու կամ ուսանելու համար լիներ այդ մշակությանը, այն Ժամանակ Յազեն