Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարագաները հակառակ էին իմ մտածությանը, ապրելու կերպին և այլ հանգամանքներին, այստեղ իմ հույսը դու ես... Բայց ի՜նչպես անխելք եմ ես... Ի՜նչպես համարձակվում եմ մտածել, որ դու անպատճառ պարտական էիր ինձ ազատել... Թեև դու ազնիվ սիրտ ունենալով բյուր անգամ խոստացել էիր այդ... Չէ՜, ես չեմ սխալված... Աստվա՜ծ իմ, դու կկատարես քո խոստմունքը... Այնպես չէ՞։ Ի՜նչ և իցե, բանը մի կերպ պիտի շուտով ավարտել, որ մի՜ գուցե հանկարծ ծնողքս, մի երկու օրվա մեջ ձեռքս ոտքս կապած, վեր առնուն ու տան... Հույս ունիմ քո վերա, Համբուրում եմ քեզ. մնաս բարյա՜վ.

Քո սիրական Մանուշակը։

Մանուշակը շուտով առեց մկրատը և շինելով մի քնքուշ ծրար, կընքեց նորան և հրեց հասցեն այսպես.

Պարոն Գևորգի Բալդազարյան Շահումյանց.

Նախիջևանի մեջ։

Կմտածեք, սիրելի՜ ընթերցող, թե Մանուշակը ի՞նչ կերպով պիտո է յուր նամակը տեղ հասուցաներ. ծառա չուներ հավատարիմ, որին կարողանար այսպիսի գաղտնիք հավատալ, աղախնի հետ չէր կարող ուղարկել, որովհետև մոր հետ պարապած էր նա. և թե այդպես ևս չլիներ, ո՞վ գիտե, կարելի է, որ մայրը, որոնելով աղախինը նորա բացակայության ժամանակ, հարցաներ նորանից նորա գալուց հետո, և աղախինը սխալմամբ, կամ յուր անձը արդարացնելու համար ասեր, թե նամակ էր տարել պարոն Շահումչանցին. Հայտնի էր, որ Նախիջևանումը չկար քաղաքական սուրհանդակ, ուրեմն ի՞նչ պիտո է առներ։

Այսպիսի դիպվածներում այր մարդերի բոլոր հնարագիտությունը հեզ և խոնարհ կերպով երկրպագություն կտա կին մարգերի հնարագիտությանը, որ շատ և շատ է։ Կին մարդը հարյուր անգամ յուր հնարագիտութենով կարող է խաբել մի այր մարդ, և այն մի օրվա մեջ. կին մարդու սիրտը շատ քնքուշ է և դյուրաշարժ, ճշմարի՜տ է, կանայք երկչոտ են, բայց թե բանը հասավ հուսահատության, ո՞րտեղ կդիմանա նորան այր մարդը։

Նամակը կնքելուց հետո, մեք ոչինչ նշան չտեսանք Մանուշակի մեջ, որ ցույց տար նորա նամակը ուղարկելու պատրաստությունը, նա թեև ամբոխված, այնուամենայնիվ կարում էր յուր կարը, նստած պատուհանի տակ։

— Ողորմությո՜ւն արեք, ողորմաթյո՜լն արեք,— ասաց մի ձայն փողոցից, պատուհանի տակում։