Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ սկսում էին այսպիսի խոսակցությունք, նա վրեժը հանում էր նորանով, որ չէր լսում, այլ քանի մի անգամ բերանը բանալուց և փակելուց հետո, վեր էր կենում և գնում յուր ննջարանը քնելու։

— Մարդը մի այնպիսի էակ է,— սկսեց Շահումյանցը,— որ կարողություն ունի ճանաչել և քննել ինքը յուր անձը, ուրիշները և ամբողջ աշխարհը։ Մարդը հոգի ունի, ինչպես ասացիր, բանականություն ունի և գլխավոր սոցա մեջ, սոցա դատավոր և առաջնորդ, խիղճ ունի։ Մարդը ազատ է ճանաչել բարին և չարը, գործել մինը և հեռանալ մյուսից, կամ ընդհակառակը։ Բայց եթե դեպի չարը գործ գրեց յուր ազատությունը, եթե ճանաչելով չարը հետևեցավ նորան, այն ժամանակ մարդ չէ, այլ գազան, պատճառ, գազանները յուրյանը բնական ազդեցությանը հետևելով, գործում են ամենայն ինչ առանց այս և այն կողմը նայելու։ Մարդը կլինի արժանավոր, եթե նա Աստուծուց ստացած քանքարը աճեցնե, եթե նա այն բանական հոգին, որ ստացել էր Աստուծուց, լուսավորե. եթե նա այն մտքի անդաստանը, որ նույնպես Աստուծո տուրքն էր, մշակե և պտղաբեր շինե. եթե նա վերջապես հնազանդ մնա և ականջները սուր պահե խղճմտանքի ձայնի առաջև, և ոչինչ այնպես բան չգործե, որ խղճմտանքը խածատեր և վիրավորեր նորա հոգին։

— Այս բոլոր կանոնները ծնարանում են մի կանոն, որ ողջից մեծն է, սեր, այս է մարդուս արժանավորությունը, մեք գիտենք, որ Աստված սեր է, և ով որ սիրոլ միջում է բնակում, Աստուծո մեջ է բնակվում, ով որ սեր ունի յար սրտում, Աստված ունի յար մեջ։ Մարդը պատկեր է Աստուծո այն պատճառով, որ կարող է սիրել, և այս ոչ այնպիսի սեր է, որ գազանք ևս անեին յուրյանը ձագերի վերա, այն բնական ազդեցություն է, այլ այս մի անսահման բան է, այնպես, որ շատ անգամ հարկավոր կլինի արժանավոր մարդուն կյանքը դնել սիրու համար։ Մեք ի՞նչ, պես կլինեինք Աստուծո պատկեր, եթե նա սեր է, իսկ մեք միանգամայն մարմնացյալ ատելություն, եթե կամենում ենք նմանել Աստուծո, ապա պիտո է և նորա գործերը ևս գործեինք։ Մարդը կհասանե և կճանաչե այս սիրու խորհուրդը այն ժամանակ, երբ լուսավորել էր յուր հոդին և աճեցուցել էր Աստուծուց ստացած քանքարը, առանց լուսավորության սերչկա, և այս բարոյական լուսավորության աղբյուրը Ավետարանն է։ Եթե մի մարդ մի գաղափար կամի ստանալ սիրու, ընկերասիրության, մարդասիրության և միաբանության վերա, թո՛ղ կարդա Ավետարանը․ նա կտեսանե այնտեղ, որ այն Ավետարանի հեղինակը ինքը, այն մարդկության Փրկիչը, այնքան սիրել է մարդկային ազդը, որ նորան ծառայութենից փրկելու համար չէ խնայել յուր արյունը և կյանքը, և մարդկային ազգը ազատ կացուցանելու ազագավ, ինքը մեռել է խաչի վերա ավազակների