Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմը չէ, այլ քոնը, ա՛ռ նորան և միացուր քո ազնիվ սրտի հետ, թո՛ղ այս գիշերվա խորհրդական լռությունը վկա լինի իմ անխարդախ կուսական երդմանը։

Այս խոսքերի վերա, լուսինը գողի նման դուրս նայեց մի վայրկյան թանձր և խավար ամպերի տակից. նորա լուսով տեսանելի էր Շահումյանցի և Մանուշակի գրկախառնությունը ծառերի մեջ, թեև ոչ այնքան պարզ․ պատճառ, օդը շատ թանձր լինելով, թույլ չէր տալիս լուսնի ճառագայթներին զարկել սոցա վերա։

— Ընդունում եմ քո երդումը, սիրական, — ասաց Շահումյանցը համբուրելով Մանուշակի ձեռքը,– և այս օրից, դու կարող ես ազատ համարել քեզ Աղվանյանցի հետ ամուսնանալուց. ես շատով կխոսեմ քո հոր հետ և կավարտեմ գործը։

Մանուշակը թրթռում էր նորա գրկի մեջ, նորա թուլացած գլուխը հանգչած էր Շահումյանցի ուսի վրա, իսկ եղանակի թացությունը անխնա տամկացրել էր նորա զգեստը և մազերը։

Շահումյանցը տեսանելով Մանուշակի դրությունը պատճառված օդի ազդեցությունից, մանավանդ որ արդեն բավական ժամանակ էր, քանի նա դուրս էր եկել տանից, ասաց նորան.

— Այժմ տո՛ւն գնա, սիրական Մանուշակ, ժամանակը ուշ է...

Մանուշակը առանց խոսեյոլ համբուրեց Շահումյանցի երեսը։

— Մնաս բարյա՛վ,— ասաց Շահումյանցը։

— Երթաս բարյա՛վ, սիրական,— պատասխանեց Մանուշակը՝ բաժանվելով նորա գրկից։

Մանուշակը հազիվ թե դուրս էր եկել պարտիզից և մոտեցել յուրյանց տան դուռին, մինչ Շահումյանցը նեղ և ցեխոտ փողոցով, փաթաթվածI յուր վերարկուի մեջ, գնում էր կամաց–կամաց։ Շուտով անհետացավ նա թանձր մառախուղի մեջ և պահապանների երբեմն–երբեմն քնաթաթախ ձայնարկությունը ընդհատում էր փողոցի լռությունը։

XI

Մյուս առավոտը այն գիշերին, որի մասին խոսեցանք, Մանուշակը առողջ վեր չկացավ յուր անկողնից:

Նորա չափազանց թուլությունը երևում էր նորա գունաթափ երեսից և աչքերից, որ կորուսել էին յուրյանց սովորական փայլը։ ժամանակ առ Ժամանակ ցավություն էր, զգում նա յուր մարմնի մեջ, որ հետո փոխվում էր դեպի նույն չափով ջերմություն, որով նորա տկարությունը համարյա՛ թե կրում էր յուր ճակատին ջերմախտի կնիք։