Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ շատ գյուղեր, երկիրներ և ստրուկներ, այնպես, որ շուտով դառնում է Տաճկաստանի երևելի մարգերից մինը...

Մի օր մեր ցեղապետի սրտի անդորրությունը վրդովվում է մի դերվիշ, սա գալիս է Կոստանդնոլպոլսում նորա մոտ և ասում է, թե երկինքը բարկացած է նորա վերա, և թե նա պիտի պատժվի չարաչար յուր եղեռնագործության մասին։ Ա՜յստեղ դերվիշը մանրամասն պատմում է մեր ցեղապետի սպանությունքը, այնպես, որպես թե ինքն ևս գործակից եղած լիներ։ Մեր ցեղապետը զարմացած և զարհուրած դերվիշի այս տեղեկութենների վերա, հարցանում է գալուց պատիժների որպիսությունը և պատճառը։ Դերվիշը պատասխանում է, թե քանի այն մատանին գտանվում է մեր ցեղապետի մոտ, յոթն մարդ պիտի մեր ցեղից ժամանակ առ ժամանակ մեռանին տարաժամ, վերջին զոհը պիտի լինի մեր ցեղի մի միայն արու ժառանգը, որով պիտի ջնջվի մեր ցեղի հիշատակը աշխարհի երեսից․ իսկ թե կամենալով փրկվիլ այս պատիժներից մեր ցեղապետը մի կերպով ոչնչացնե այս մատանին, այն ժամանակ իսկույն միանգամից պիտի ջնջվի մեր ցեղը տարաժամ մահով։

Այս պատճառով մեր ցեղապետը պահում է յուր մոտ այս մատանին, որպեսզի գոնե ժամանակ անցանե մինչև մեր ցեղի ջնջվիլը[1]։

Ահա՛, քուրիկ, մատանու ողբալի պատմությունը․ ահա այս պատճառով խնդրում եմ քեզանից, որ չընծայես այն իմ հարսին խունկ ծխելու վարձ, որպեսզի նորան չպատժի այդ մահը իսկույն հարսնացած։

Վարդ– Խաթունը աչքերը բացած լսում էր այս պատմությունը։ Երբ որ ավարտեց եղբայրը յուր խոսքը, քույրը մի գազանական լացով ողբաց յուր ամուսնու մահը, և նզովեց հոր ոսկերքը...

Այս լացախառն նզովքից հետո, կարծես թե, հանդարտեց Վարդ-Խաթունի սիրտը, բայց երեսը ծածկեցավ կանաչ-դեղին վարագուրով, որ, ինչպես ասացինք, պատճառվում էր մաղձից։ Նա խոստացավ խոսակցություն բանալ դրացու հետ աղջկա մասին մյուս օրը. պատճառ, այն օրը անցած գնացածի հիշատակություններով վրդովված լինելով չէր կարող բան հառաջացնել։

Չգիտեմ ի՛նչ էր պատճառը, երևի թե հաջող չգնաց այս խնամախոսությունը, որ Մկրտիչը ճանապարհորդեց շուտով ղեպի Ղրիմ, այնքան արծաթով, որքան ուներ, առանց դուրսից մի բան ստանալու։

  1. Կախարդական մատանու մասին արված պատմությունը հիշեցնում է մի դրվագ արևելյան «Մունեջիմ-Բաշի» ասակից, որ Մ. Նալբանդյանը հրատարակել է Հյուսիսափայլում» (1859, № 5) Գ. 3. Պախալյանշ» ծածկանունով (տես ծանոթագր. № 3)։