Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ տեղից պիտի իմանամ,— պատասխանեց կինը, որ արդարև չէր կարող մտքից ևս անցուցանել, որովհետև աղջիկը խոսք արած էր Մկրտչի հետ, ուրեմն և այդ մտածելու բան ևս չէր տիկինի կողմից, մանավանդ սորա կողմից որ աշխարհը տանեին, հոգս չուներ, և այդպիսի անհոգ լինելը, գուցե և այն պատճառից էր, որ գլուխը փոքր-ինչ բարակ չլինելով շատ բան չէր հասկանում, և այս պատճառով և չէր խառնվում ևս բանի մեջ:

— Պարոն Շահումյանցը...— ասաց Թյությունճի-Օղլուն զարմացած,— պարոն Շահումյանցը...

— Պարոն Շահումյանցը ի՞նչ,— հարցրեց կինը։

— Պարոն Շահումյանցը,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— խնդրում է մեր Մանուշակի հետ ամուսնություն և մեր ծնողական օրհնությունը:

— Ի՞նչ ես ասում, ո՛վ մա՛րդ։

— ճշմարիտ, և ես ինքս զարմացած եմ, թե ի՞նչ տեղից գլուխն է եկել այս բանը, նորա նման հարուստ, ուսումնական մարդու համար աղջի՞կ է պակաս Նախիջևանի մեջ, որ խնդրում է Մանուշակին։

— Դու ի՞նչ պատասխանեցիր,— հարցրեց կինը։

— Կարոտություն կա՞ հարցնելու...– պատասխանեց Թյությունճի– Օղլուն:

Մանուշակը այնպես կպել էր դուռին, որ ամենայն սրտի զարկելը բացարձակվում էր դուռի վերա, այնպես, որ լավ նկատողը, դուռից կարող էր իմանալ նորա կուրծքի խռովության աստիճանը. նա սպասում էր վերջին րոպեին, որ պիտո է հայտներ նորան կամ ավետիք կամ բոթ։

— Իհարկե հրաժարվեցա՛ր, որովհետև խոսք ենք տված Մկրտչին տալ մեր Մանուշակը։

Քիչ մնաց որ Մանուշակը դուրս վազե ննջարանից և հայտնե հրապարակավ, թե ամենևին Մկրտիչի կին դարձողը չէր. բայց Թյաթյունճի– Օղլուի պատասխանը ցրեց նորա կասկածները և երկյուղը, ինչպես սաստիկ մրրիկները մի րոպեի մեջ հալածում են ամպերի բազմությունը։

— Ամենևին ո՛չ,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— ես շատ Ուրախութենով հոմարեցա և օրհնեցի այդ լինելու ամուսնությունը, և ահա՛ մատանին, որ ստացա պարոն Շահումյանցից, իբրև գրավական։

Այս ասելով հանեց մատանին և տվեց կնոջը։

Կինը, թեև զարմացավ մատանու բռիլլիանտի վերա, որ, քիչ-քիչ արժում էր երեք հարյուր մանեթ, բայց չգիտեմ ի՛նչ անձնասիրութենով ասաց. ֊