Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Դեռ անցյալ տարի նոյեմբերի վերջին։

Տեսանում ես, մտածում էր պարոն Մկրտիչը, եթե ես ևս հոկտեմբերին ամուսնացած լինեի, ինչպես մտածում էի, այժմ երեխայս մի ամսակա կլիներ։

— Ովի՞ աղջիկը առեց,-հարցրեց սա։

— Թյությունճի-Օղլուի։

— Ի՞նչ Թյությունճի-Օղլու։

— Մի հատ է Նախիջևանում Թյությունճի-Օղլու, շատ չկա. նորա Մանուշակ դստեր հետ ամուսնացավ, և ահա նոցա որդին է մկրտելին։

Պարոն Մկրտիչը գունաթափվեց և առանց հրաժարական ողջունի բաժանվեց քահանայից։ Քահանան չկարողացավ հասկանալ նորա այս շփոթության պատճառը։