Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին։ Միմիայն արաղ առել եմ մի վեդրո, իսկ հասարակ խմելի գինի հարյուր քսան շիշ, շամպայն, շատ լավերը, կլիկ և րեդերեր քսանչորս շիշ. մադերա, խերես, ռեյն-վեյն, մի խոսքով թունդ գինիներ տասնև ութն շիշ։ Կատարումն օրինաց և մարգարեիցը կլինի լավ մարասկենով, որ ստացել էի օտար աշխարհից։

Այս հաշվիցս տեսանում ես ահա, որ ես քեզ նման ականջի վերա քնած չեմ. ինչևիցե թե մեղադրանք է, թե խրատ Է, ընդունիր, և այս նամակս ստացածովդ շտապի՜ր գալ իմ մոտ, մեր ծանոթներից և բարեկամներից ովին հրավիրելու և ովին չհրավիրելու մասին, խորհուրդ կատարելու համար։

Քեզ միշտ բարի կամեցող Հ. ՇԱՔԱՐՅԱՆՑ


Պ. Մարկոսը, ավարտելով նամակի կարդալը, սկսեց ծանր կերպով և մտածողությամբ համարել․ հարյուր քսան, տասն և ութն ևս, հարյուր երեսուն ութն, քսան չորս դորա վերա, հարյուր վաթսուն երկու, մի բան չէ․ բայց եթե մի վեդրո արաղը ձգենք հառաջաբանի փոխանակ, իսկ մարասկենը վերջաբանի տեղ, այն ժամանակ հարյուր վաթսուն երկու շիշը մի բանի նման կլինի։ Բայց ինչո՜ւ ռոմ մոռացել է... Կոնյակ ևս չկա, անգլիական ճին չկա, մի վեդրո իստակ արաղով կամենում է աչքերս ներկել․․․ չէ, եղբայր, այդպես չէ, ես քեզ մի նոր ցուցակ դարձյալ կտամ..․ վա՜յ, վա՜յ, վա՜յ, սարեպտի բալասան ևս մոռացել է. այդ ի՜նչ խընջույք կլինի։

Այս խորհրդածութենից հետո, որ նորա կյանքի մեջ բավական մեծակշիռ բան էր, սկսեց հագնել յուր զգեստքը։ Աղախինը պատրաստելով թեյի մեքենան ներս բերեց և դրեց սեղանի վերա։ Պ. Մարկոսը սկսեց թեյ պատրաստել և նստելով աթոռի վերա, զանազան պատկերներ երեվակայել յուրյանց խնջույքի մասին։ Միանգամ երևակայում էր յուր բոլոր ընկերքը արբեցած ընկած դաշտերի վերա, որը քնած և որը... իսկ ինքը տղամարդի պես գինու թասը ձեռքին կանգնած նոցա մոտ, ծաղր առնելով նոցա թուլամորթությունը։Հետո երևակայում էր, որ յուր ընկերքը, գլուխները տաքանալուց, տուր ու ծեծ սկսել էին միմյանց հետ, որոնցից մինը լաց էր լինում և գանգատում էր, թե վշտացնում են յուրյան, իսկ մյուսը բարձր-բարձր գոռալով հայհոյում էր նորան և ասում էր, որ եթե չափը չճանաչե, ոչ միայն այսչափ, այլ և աչքի լույսը ևս հանելու էր։ Այստեղ պ. Մարկոսը երևակայում էր յուրյան միջին դարերի ասպետների նման մի բան, որ գինու բաժակը ձեռքում մոտենալով կռվողներին մխիթարում էր վշտացածը, թե արժան չէր կին մարդու պես ամենայն բանից նեղանալ, միևնույն ժամանակ բարկանալով հարստահարողի