Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծառաստանի մեջ ման գալու ժամանակ, հանկարծ, ծառերի քամակից տեսանում եմ այդ աղջիկը, որ կանգնած, կամենում է բռնել մի թիթեռնակ։ Ինձ թվեց, թե աչքիս է երևում... շփում եմ ճակատս, սրբում եմ աչքերս, ոոպեսզի, եթե երևույթ է այդ, ապա արյունը երակներումս ընթացք ստանալով, անհետանա այդ երևույթը... բայց ահա զարմանք... աղջիկը նույն դրության մեջ, կանգնած ոտքի մատների վերա և պարզած աջ ձեռքը, աշխատում է բռնել մի մեծ թիթեռնակ, որ նստած մի թուփի վերա, շարժում էր յուր պայծառ, ծաղկանկար թևերը։ Մի անգամ դարձյալ սրբում եմ աչքս... և դարձյալ տեսանելով նորան վազում եմ դեպի նա... բայց, ավա՛ղ... աղջիկը մի զարհուրալից երկյուղ ցույց տվող ձայն արձակելով, անհայտացավ ծառերի քամակում։ Շատ որոնեցի նորան անտառի մեջ, այնուամենայնիվ չկարողացա գտանել։ Այն բանից հետո, սերը, առավել և առավել զորացավ իմ մեջ, որ հալումաշ արեց ինձ. թվում էր, թե մի վերք գոյացել էր սրտումս և ճարակում է սորան։ Քունը իսպառ փախավ աչքիցս, օրը ինձ տարի էր թվում. վերջապես, զրկվելով ամենայն բարեհաջող հույսերից, մտածեցի գործ դնել իմ գերմարդկային զորությունը... Ես հառաջ ևս կարող էի այդ բանը առնել, բայց չէի կամենում, հուսալով, որ առանց դորան ևս կարող եմ մի բան իմանալ։ Քանի օր էր արդեն, որ վճռել էի կատարել մի մեծ վհկական արարողություն, բայց մնացել էր այգ իմ դիտավորությունը անկատար, չգտանելով մի բոլորովին սև հավ, որ անշուշտ հարկավոր էր. մյուս այլ բաները վաղուց պատրաստել էի։ Երեկ երեկոյան, սպասավորս գտել էր մի այդպիսի հավ, և այնպես ուրախ էի դորա վերա, որպես թե այդ հավի մեջ տեսանում էի այն գեղեցիկ օրիորդը, որ խելքս առել էր գլխիցս: Ուրախ ուրախ ման էի գալիս դրսումը ամբողջ գիշերը. լուսնի արծաթափայլ ճառագայթները խաղում էին տանս պատուհանի ապակիների հետ։ Կապույտ երկինքը զարդարված անհամար գոհարներով, ասես թե, ուրախակից էր լինում ինձ. մեղմիկ քամին ողջունում էր ծառերի ամեն մի տերևը, այս բոլոր բանաստեղծական հանգամանքները այնպես վառեցին ու բորբոքեցին հոգիս, որ չկարողացա զսպել սրտիս խորհուրդը, որ եռած ջրի նման վեր ու վայր էր լինում իմ մեջ։ Սկսեցի բարձր-բարձր խոսել իմ հետ, կատարելի վհկական արարողությանս մասին։ Ձայնավոր մտածությունք էի առնում և նկարագրում էի այն օրիորդը, որ անշուշտ համարում էի հավերժահարսն։

— Երբ որ ամենայն բան խոսել էի և մի փոքր հանդարտել էի, թափելով սրտիս ուրախության ավելորդը, լսում եմ ահա, որ մի մարդ, պարսպի մյուս կողմից ծիծաղում է բարձրաձայն։ Ես ամբոխվեցա, որովհետև իմ բոլոր խոսակցությունքը անտարակույս պիտի լսած լիներ այդ