Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թշնամիքը, այն ուսումնական անվանված հիմարքը, պիտի ասեն, թե մարդը բանական հոգի ունի, մարդը խոսում է և այլն։ Նախ, ո՛վ է տեսել այդ հոգին, մարդու վիզը որ կտրես, ո՞չ ապաքեն այնպես մեռանում է, ինչպես այն սև հավը, որ տեսար ախոռումս․ երկուքի ևս մեռելությունը միևնույն է, երկու դիպվածում ևս մահ, և ո՛չ ոք մինչև այժմ չէ տեսել, մարդու մեռանելու ժամանակ նորա հոգու դուրս գնալը մարմնի միջից։ Երկրորդ, մի՞թե անասունքը բան չեն հասկանում, ապա, թե մարդ ես, վեր ա՛ռ գետնիցը մի քար և տես թե քեզնից ոչ շատ հեռի նստած ճնճղուկը, ագռավը, կամ շունը կսպասե՞ն, որ դու զարկեիր նորանց։ Եվ ի՜նչ տեղից գիտենք, որ այդ անասունքը չեն խոսում միմյանց հետ յուրյանց լեզվով, մեր նոցա լեզուն չհասկանալուց կարելի՞ է եզրափակել նոցա անբանությունը, ոչ ապաքեն մեր խոսածը ևս նոցա համար այնպես անհասկանալի է, որպես նոցանը մեր համար։ Այդ փիլիսոփայությունքը և դիտությունքը խաբեբայությունք են։ Գոնե, իմ կարծիքով, վերին աստիճանի փիլիսոփայությանը այն է, որ մարդու փորը կուշտ լինի, ըմպելիքը առատ, օրը ուրախ, սիրական կինը կողքումը։ Եթե, սոբանից ավելի, կա մի երջանկություն, ասա, ընդունեմ։

- Ինչ որ ճշմարիտ է, ճշմարիտ է. սիրելի Շաքարյանց, ուրեմն համաձայն ես ինձ, որ պիտո էր ընտրություն առնել հրավիրելի մարդերի մեջ։

- Ամենևին համաձայն եմ, և այդ պատճառով ևս խնդրել եմ քեզ իմ մոտ. արի՛ նստենք և կատարենք մեր գործը։

- Շատ բարի, բայց, ինչպես ասացի, այդ մարդերից շատերը անծանոթ են ինձ։ Արդյոք ավելի լավ չէ՞ր լինելու, եթե այդ խորհուրդը կատարեինք պ. Մանթուխյանցի ներկայությամբ․ նա դոցա բոլորին ճանաչում է, և բարեկամ լինելով մեզ, իհարկե ճշմարիտը կասե մեր օգտի համար։

— Հայտնի բան է, այդ լավ էր, բայց ցավը այս է, որ նա հազիվ թե ժամանակ ունենա․ նորա պարապմունքը կներե՞ն արդյոք ժամանակ կորուսանել այս խորհրդակատարության վերա։

— Դա ի՛նչ մի երևելի գործ ունի, ի՛նչ մի արքունի պաշտոնի տեր է, որ չկարողանար բարեկամների համար մի քանի ժամ հետ դնել յուր պարապմունքը։

— Ճշմարի՛տ է, նորա բուն գործը մի երևելի բան չէ, ինչպես քեզ ես հայտնի է, և նա այնպիսի մարդ է, որ ոչ թե մի քանի ժամ, այլև օրեր պատրաստ էր զոհ բերել յուր բարեկամներին․ բայց ի՛նչ առնես, այս րոպեին նա այնպիսի գրության մեջ է, որ ժամանակը շատ թանկ արժե Նորան։ Ես քեզանից գաղտնիք չունիմ — հավելացրեց պ. Շաքարյանցը,