Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սկիզբը կարծիքի, թե կարելի բան էր զանազան նյութերից ոսկի շինել, նույնքան հին է, որքան ագահությունը դեպի ոսկին։ Հոլլիոս Ֆիրմիկ Մատուրնոսը չորրորդ դարու սկզբումը և էնեաս Բլասիուս, հետևյալ դարում, խոսում են այդ գիտության վերա, որպես արդեն բոլորովին հայտնի առարկայի վերա։ Ալքիմիկոսներից ոմանք հաստատում էին, թե յուրյանց գիտության հետքը երևում են եգիպտական քուրմերի սրբազան մատյանների մեջ, և թե եգիպտացոց ձեռքով Վուլկանին նվիրված տաճարը կանգնեցուցած էր ալքիմիայի պատվի համար. ոմանք, թե այդ գիտությունը վեր է քան թե մարդկային խելքը, և թե աստվածակույս կողմից հայտնված է նա մարդերին. նոքա Ադեպտֆ անվանում էին յուրյանց և ամենևին կամք չունեին հաղորդել ուրիշները յուրյանց գաղտնիքին, ասելով, թե սարսափելի տարաբախտություն անպատճառ հասանելու էր նոցա, գաղտնիքը բանալու համար։

Ութերորդ դարու մոտ, ապրել է արաբացոց մեջ Գեբեր կամ Ջեբեր անունով գիտնականը, որ ծնած է Խորասանում. այդ մարդը հեղինակ է ալքիմիայի մասին գրված ամենահին աշխատությունների։ Այդ աշխատութեններից մինի մեջ, որ լատին թարգմանությամբ հայտնի էր անունովս Summa perfections[1], նա հավաքած ունի այն բոլոր տեղեկությունքը ալքիմիայի մասին, ինչքան եղած էին դոքա մինչև նորա օրը։ Այղ աշխատության խորհուրդը է, բանալ մետալների դեպի ոսկի փոխարկելու գաղտնիքը և գտանել ընդհանուր դեղը — կենսական կաթիլը։ Եվ արդարև Ջեբերը, յուր կարմիր կաթիլը, որ լուծած ոսկի էր, տալիս է որպես մի հնար, կյանքը անորոշ ժամանակով երկարացնելու և մանկության ծաղիկը վերանորոգելու։

Մինը բոլոր հին և նշանավոր ալքիմիկոսներից Եվրոպայումը էր այն սարսափելի կախարդը, որի անունի հետ կապակից է այն հրաշալի «պղնձյա գլխի» հիշատակը,— Ֆրանսիսկյան կարգի աբեղա, Բոճեր Բեքոնը։

Րոճեր Բեքոնը ծնած է Սոմերսետ կոմսության մեջ 1214 թվականին և ուսումն է առած նախ Օքսֆորդում, հետո Փարիզում։ Նորա աշխատությունքը կարդալով չէ կարելի չզարմանալ հեղինակի բաղմահայաց գիտության վերա, հայտնի բան է հաշվի տակ ձգելով նորա դարու անկրթությունը և տգիտությունը, որի մեջ երևել է Բեքոնը։ Նորա Opus majus[2] գործը հաստատում է մեզ, թե մի քանի ալքիմիկոսք կարող են

  1. (Լատ.) Գագաթ կատարելության: (Ծանոթ. 1945 թ. Երկերի լիակատար ժողով. խմբ.):
  2. (Լատ.) Մեծ աշխատություն: (Ծանոթ. 1945 թ. Երկերի լիակատար ժողով. խմբ.)