Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չնստած, անհայտացավ ձյունը, մի ախորժ ջերմություն փոխանակեց անհամբույր ցուրտը, ծառերը զգեցան կանաչ, ծաղիկները անուշահոտությամբ լցուցին օդը, և անհամար բազմություն ուրախ թռչունների սկսեցին զրուցել կանաչ ճյուղերի վերա։ Այս զմայլանքը շարունակվեցավ ամբողջ ճաշի ժամանակ․ բայց գինու վերջին բաժակը խմելով, իսկույն անհետացավ ամառը, և ցուրտը դարձյալ փչեց յուր բոլոր աոաջին խստությամբ։

Երկար ժամանակ, բացի Բենեդիկտյան կարգի Բասիլիոս Վալենտին աբեղայից, որ Գերմանիայի էրֆուրդ քաղաքում ծնած էր 1394-ին, չերևեցավ մի օրինավոր ալքիմիկոս, թեև շատ կային աննշան մարդիկ, որ պարապում էին այդ գիտությամբ։ Այս մարդերից մինը, հատկապես Հովհան դը Մեոն (Jean de Meun), վարդի պատմության հեղինակը, մի քանի ոտանավորների մեջ ցույց էր տվել փիլիսոփայական քարի գաղտնիքը, առանց հայտնելու շահաստացության ցանկություն։ Պիտո է նույնպես հիշել այստեղ և Նիկոլայոս Ֆլամելը, որ շատ խոսքերի պատճառ է եղել յուր կյանքի մասին։ Ազգը ասում էր թե նա գտանելով փիլիսոփայական քարը, տեր էր դարձել անհամար հարստության, որոնց մի մասը գործ է դրել տներ և մինչև անգամ եկեղեցիք շինելու համար, և մեռած ձևանալով, յուր կնոջ հետ միասին, գնացել է մի հեռավոր աշխարհ և անմահանալով այնտեղ թագավորում էր անսպառելի գանձերի վերա։

1527 թվականը մի մեծ տարեգլուխ է ալքիմիայի համար։ Առաջին ամբիոնը դասախոսության հիմնվեցավ Բազըլ քաղաքում և Թեոֆրաստ Պարացելսոսը հրավիրվեցավ ունել այդ ամբիոնը։ Այս գերօրինակ մարդը ծնած է 1493 թվականին Ցյուրիխ քաղաքի մոտ։ Նորա հայրը, որպես բժիշկ ուսուց նորան ֆիզիկա և խիրուրգիա, բայց ալքիմիան սիրական գիտությունն էր երիտասարդ Պարացելսոսի. նա ուսավ այդ գիտությունը նախ Տրիթեմիոս Մանհեյմյան աբեղայի մոտ, հետո Սիգիսմունդ Ֆուգերոսի մոտ։ Պարացելսոսը պարապում էր որոնելով ընդհանուր դեղը և անորոշ ժամանակով կյանք երկարացնելու հնարը։ Յուր աշխատութենների մեջ նա մեծ զանազանություն է դնում ընդհանուր դեղի, рапасеа[1], և կենսական կաթիլի մեջ։ Յուր նպատակին հասնելու համար, նա կատարեց շատ փորձեր. Բայց,— ասում է Պարացելսոսը,— ես դեռ շատ հառաջ գիտեի փիլիսոփայական քարի գաղտնիքը, որ ուսել էի Կոստանդնուպոլսում, գտանվելով ռուսաց թագավորի որդու (?), որ դեսպան էր այդ մայրաքաղաքում, պաշտոնյաների կարգում։

Մի զարմանալի հանգամանք հասուցել է դորան այդ պաավին։ Նա

  1. (Լատ.) Ամենաբուժ դեզ։ (Ծանոթ. 1945 թ. Երկերի լիակատար ժող. խմբ.)։