Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այց ելանելով եվրոպական համալսարանների մեծ մասին, գերի ընկել էր թաթարների ձեռք և արձակվելով դեպի Ռուսիա, ներկայացել էր թագավորին, երևի թե Վասիլիոս չորրորդին, որ յուր որդու հետ ուղարկել էր նորան Կոստանդնոլպոլիս։

Պարացելսոսը երկար ժամանակ չմնաց որպես ուսումնապետ ալքիմիայի։ Մի օտարոտի անցք պատճառ դարձավ, որ նա հրաժարվի այդ պաշտոնից։ Նա, ուսուցանելով ալքիմիա, պարապում էր և գործական բժշկությամբ։ Միանգամ հրավիրեցին նորան գնալ մի վտանգավոր ցավով հիվանդ աբեղայի մոտ։ Պարացելսոսը, հառաջ քան թե սկսած էր գործ դնել յուր բժշկությունը, հարկավոր համարեց պայման կապել յուր աշխատության համար ստանալու վարձի մասին։ Աբեղան խոստացավ 100 գուլդն, եթե միայն առողջանա։ Պարացելսոսը պատրաստեց օփյումից երեք հատադեղ և քսան և չորս ժամի մեջ առողջացրեց հիվանդ աբեղան։ Առողջացած աբեղան համարեց, թե խոստացած արծաթը շատ մեծ էր, համեմատելով Պարացելսոսի կարճաժամանակյա բժշկագործությանը, ուստի և հրաժարվեցավ հատուցանելուց։

Բացվեցավ մի դատաստանական վեճ. գործը հանձնվեցավ վերջապես բժիշկների քննության և վերահասության, որոնք վճռեցին, թե հերիք է մի շատ չափավոր վարձատրություն, որովհետև հիվանդը խիստ կարճ միջոցում առողջացել էր։ Պարացելսոսը կորուսանելով այս վեճը, ցույց տվեց դատաստանի մեջ յուր արհամարհանքը այդպիսի անիրավ վճռահատության վերա. այս բանը պատճառ տվեց նորա ընդդեմ մի մեծ թշնամություն հառաձանալու, որ և ապա հարկադրեց նորան հեռանալ Բազըլից։ Նա զրկված ամենայն օգնութենից, ման եկավ շատ քաղաքներ, հետո հասանելով վերջին աղքատության, 1541 թվականի սեպտեմբերին վախճանվեցավ Ստրասբուրգ քաղաքում։ Այս մեծ ալքիմիկոսը սաստիկ անձնատուր էր արբեցության, և շատերը ասում են, թե նա զոհ գնաց յուր նախանձորդների վրեժխնդրությանը, որոնք մի խնջույքի մեջ դեղել էին նորան։

1703 թվականին. երևեցավ Անգլիայում մի մեծ ալքիմիկոս-բժշկության վարդապետ, Պրայս անունով (Price): Այս բժիշկը պատրաստում էր փոշիներ, սպիտակ և կարմիր, և դոցա միջնորդությամբ, կամեցածի պես, ժիպակը փոխարկում էր երբեմն ոսկի և երբեմն արծաթ։ Նա յոթն անգամ հրապարակական փորձեր փորձեց, մինչ ներկա էր մի մեծ բազմություն ժողովրդի։ Թագավորական հասարակությունը, որ հատաջուց շատ սառն աչքով նայում էր այս փորձերի վերա, հարկ համարեց, որովհետև վարդապետ Պրայսը անդամ էր այդ հասարակության, մի առանձին ժողով կարգել, ոսկեգործության հնարները և եղանակները քննելու համար: