Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ախտաբորբոք երիտասարդք
Յուրյանց անձը երջանիկ
Կըհաշվեին, թե լինեին
Նորա ձեռքում խաղալիք...
Այժմ փողոցում քնում է նա
Խոնավ պատերի տակին,
«Ողորմություն արե՛ք, պարոն,
Անտուն, անտեր աղքատին»։

Ժամի դոնում նա կանգնած է,
Աչքերը կոր, վիզը ճուկ.
Նորա նախկին բարեկամքը
Չեն ասում նորան, «Խղճուկ,
Ե՛կ դու մեր մոտ, մեք կամոքենք
Քո վիճակի դառնություն,
Կըթուլացնենք ճակատագրիդ
Խիստ հարվածի սաստկությունս»։
Նա տանում է, տառապելով,
Այս սոսկալի վշտերին.
«Ողորմություն արե՛ք, պարո՛ն,
Անտուն, անտեր աղքատին»:

ԱՊՈԼԼՈՆԻՆ



Դու Ապոլլոն, որ տվիր
Ինձ այս քնար հոգեմաշ,
Այո՛, գոհ չե՛մ քեզանից.
Տրտնջում է և աշխարհ։

Իբրև պատիժ ինձ տվիր։
Տրտում սրտիս մխիթար,
Թե՞ զգալով չարչարվիլ
Ու չքանալ վայրապար։

Ա՛ռ նորան հետ, ինձ պետք չէ,
Տո՛ւր ուրիշի, ում կամիս.
Քեզ մի անգամ ասել եմ,
Հիշի՛ր եթե միտք ունիս։