Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հավատացեք ինձ, մի մարդ չկա, որին հավաներ այդ պարոնը, նորա աչքումը ամենեքյան հիմար են, ամենեքյան օբսկուրանտ, ամենեքյան եղվիտ... ի՜նչ ասել է, աստված միմիայն Կոմս էմմանուելին է խելացի ստեղծեր: Շատ բարի, թեև այդպես չէ, բայց ասենք, թե խելացի է մի փոքր, բայց բնակվելով անխելների և տգետների հետ ո՞չ ապաքեն պարտական էր գո՜նե պատշաճի ընդդեմ չներգործելով, ինքը ևս անխելանալ և հիմարանալ։ Առածը ասում է, եթե մի քաղաքում բնակվող մարզիկը միականի են, դու ևս, մտանելով այդ քաղաքը, պարտական ես մի աչքդ հանել, որ հավասարվիս ուրիշներին։ Բայց կոմս էմմանուել ասած մարդդ այնպես չէ, ամբողջ քաղաքի, ամբողջ ազգի սովորութեններին և հասկացողությանը ընդդեմ պատերազմ է բացում. չէ խնայում ոչ ոքին, ամենի ճակատին զարկում է. ասացեք այժմ, խելացի՞ մարդու գործ է այդ։ Խելացի մարդը հարգում է ուրիշները և եթե մի բարձրաստիճան կամ հարուստ մարդ, որ հարգելի էր հասարակության աչքում, ասե թե այսօր ամսի քառասուն և հինգն է, նա պիտո է համաձայնի, ով չգիտե, որ ամսի քառասուն և հինգը չէ կարող լինել, բայց մեջտեղում քաղաքավարություն կա. մեր կարծիքով, այսպես պարտական է ներգործել խելացի մարդը։ Կոմս էմմանուելը ոչ թե չէ ընթանում այսպես, այլ յուր տարապայման համարձակախոսությամբ ազգի պակասութենների վերա, կամ ազգին հարգելի մարգերի վերա, թեև վաղուց մեռած էին նոքա, զզվեցուցել է ժողովուրդը այնպես, որ ոչ ոք չկամի լսել նորա խոսակցությունը։ Չէ՜, եղբա՜յր, նա մեր ընկեր մարդ չէ, հեռի մնանք այդպիսիներից, որոնք մարդ խայտառակելը շինել են յուրյանց կյանքի և գոյության խորհուրդ։

Այս խոսքերը սաստիկ տպավորություն գործեցին պ. Մարկոսի վերա և, վշտացնելով նորա անձնասիրությունը, որովհետև նորան ևս հավանելու չէր Կոմս էմմանուելը, թշնամական ուղղություն տվեցին դեպի սա։ Զարմանք բան է. շատ անգամ պատահում է, որ մեզանից յուրաքանչյուրը տանում է շատ անծանոթ և անտես թշնամիք, ես ոչինչ վնաս հասուցած չեմ Մարկոսին, բայց Կիրակոսը անգործութենից ստիպվելով և իմ անձնավորությունը յուր դատարկաբանության համար նյութ շինելով, կամ, ավելի լավ ասել, կերակուր տալով բամբասանքի և նախանձու օձին, որ վաղուց նստել է նորա փորի մեջ, վատաբանում է ինձ։ Մարկոսը, որ չէ ճանաչում ինձ, որ չգիտե իմ գործերը, իմ սիրտը, իմ հոգին և ուղղությունը, որին մի մազի չափ վնաս չեմ տվել, որի հետ ոչինչ ունիմ հասարակաց, դառնում է իմ թշնամին, ինձ բամբասող և վատաբանող։ Մի՜թե կարելի՜ է այս, ո՜չ ապաքեն Մարկոսը և Կիրակոսը քրիստոնյայք են։ Եվ ի՜նչպես քրիստոնյայք. ուրբաթի, չորեքշաբթի, և