Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


շաբաթական պահքերը, այլև մեծ պահքը պահում են ամբողջ, երեկա առավոտ եկեղեցի են գնում, տարին մի քանի անգամ պատարագ և մատաղ են առնում, և եթե տեղը գա, ես լուսավորչական եմ, դա ավետարանական է, ասելով, պատրաստ են միմյանց գլուխ ջարդել։ Բայց չնայելով այս բաների վերա, Մարկոսը և Կիրակոսը չեն խղճահարվում կատարել մի բարոյական սպանություն, և այս բանը գործվում է, այո՜, քրիստոնեության և բարեպաշտության դիմակների տակ։ Քրիստոնեությունը, չարաչար գործ դրված, միշտ պատճառ է եղել անքրիստոնյա բարբարոսութենների, քրիստոնեությունը, այդպիսի երկնային և սուրբ բանը, շատ անպիտան և անարժան մարգերի ձեռքում եղել է դավաճանության և արյունահեղության գործիք։ Շատ ամբարիշտ մարդիկ յուրյանց հանցանքը ծածկել են քրիստոնության վարագույրի տակ։

Պ. Շաքարյանցը, լսելով Մանթուխյանցի կարծիքը Կոմս էմմանուելի մասին, որպես թեթևամիտ մարդ իսկույն համաձայնելով պատասխանեց.— Եթե մի այդպիսի մարդ է Կոմս էմմանուելը, եղբայր, ապա նզովյալ լինի դորա ծնունդը. ինչ հարկավոր է մեզ հրավիրել մի այդպիսի գազան մեր ազգասեր և եղբայրասեր ընկերության մեջ։

— Մի բան ասեմ. մանավանդ նորան պիտո է հրավիրել, որովհետև այդպիսի բնավորության տեր մարդ էր,— ջերմ խոսեց պ. Մարկոսը։

— Այդ ի՜նչ խորհրդով,— հարց արեցին բարեկամքը։

— Ո՜ր տեղում կարելի է խայտառակել մի այդպիսի մարդ, եթե ոչ մի խնջույքի մեջ, մանավանդ եթե այդ խնջույքի հրավիրված անդամքը բոլոր մեր մարդիկ էին,— ասաց պ. Մարկոսը։

— Ի՜նչ մի խայտառակություն է. մեր նորան հրավիրելը արդեն մի մեծ պատիվ էր, որ ցույց էինք տալիս,— շարունակեցին բարեկամքը։

— Սխալվո՜ւմ եք. մեք կհարբեցնենք նորան և հետո կծիծաղենք նորա վերա։ Այդպիսի մարդիկ, որ չխմած ժամանակ այդպիսի թունավոր լեզու ունին, որ վատ առողջության տեր են, հարբելով դառնում են մի թրջած հավ, և այնուհետև մեր ձեռքումն էր նա, կարող ենք ամենայն տեսակ լրբություն առնել,– հառաջ տարավ յուր խոսքը պ. Մարկոսը։

— Գիտե՞ս, որ նա հարբելու էր և դու զգաստ մնալու, որ կարողանայիր քո դիտավորությունդ իրագործել, նա մի ջիլ մարդ է, գուցե քեզանից շատ խմե,— ասաց Մանթուխյանցր:

— Եղբայ՜ր, դու վշտացնում ես ինձ. նա ի՝նչ մարդ է, որ ինձանից շատ խմե։ Ես մինչև այժմ կարծում էի, թե դու փոքր ի շատե ճանաչում էիր ինձ, փոքր ի շատե հարգում էիր ինձ, բայց այժմ հասկացա, որ ես մազի չափ պատիվ չեմ ունեցել քո մոտ: Մի՞թե խա՞ղ է, կամ, կատա՞կ է իմ հետ խմել. ես նորան այն օրը ձգեմ, որ շունը ձեռքից հաց չառնու,— պատասխանեց