Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պ. Մարկոսը մի փոքր վիրավորված Մանթուխյանցի երկբայութենից, որ ցույց էր տվել յուր խմելու վերա,— եթե դուք հրավիրելը հանձն առնուք, խայտառակելը իմ վիզը, կամի՞ք, դաշն բռնենք մի վեդրո արաղով։

— Դուք ինձանից խորհուրդ հարցրեցիք,— ասաց Մանթուխյանցը,— ես հայտնեցի ձեզ իմ սրտի վկայությունը, որպես անկեղծ բարեկամ, թե արժանի էր, որքան կարելի է, հեռի մնալ Կոմս էմմանուել ասած մարդուց, բայց եթե ձեր միտքը հրավիրել է, հրավիրևցեք, ինձ մի մասնավոր վնաս չունի, շատ շատ, մյուս օր պիտի մի ոտանավոր զրե, կամ յուր Հիշատակարանին զոհե իմ պատվասիրությունը, անձնասիրությունը, ինչպես սովոր է, թող ինչ կամի առնե, գլուխը քարը...

Կորչի գնա... մեզ հարկավոր չէ. նորա խունկ ու մոմը պետք չէ, միայն թե մեր եկեղեցին թող չգա։ Ես տեսանել չկամիմ մի այդպիսի ինքնահավան մարդ, որ ողջի վերա ծիծաղում էր,— պատասխանեց Շաքարյանցը։

— Ինչպես էր ծիծաղում, հրապարակով... նզովյալը — լեզուն շինել է օձի լեզու, մի աման արյուն գլխին դրած ման է գալիս, սորա կամ նորա վերա թափելու համար,– կցորդեց շուտով Մանթուխյանցը։

— Ինչպես հաճո է ձեզ,– խաղաղ սրտով ասաց պ. Մարկոսը,— ես շատ դիտավորությունք ունեի... Այս խոսքերը ասելու ժամանակ մի այնպիսի հայացք ձգեց պ. Շաքարյանցի վերա, որ սա հասկացավ, թե պ. Մարկոսի խորհուրդը, ծանոթանալու Կոմս էմմանուելի հետ, է ծանոթանալ նորա սիրուն բարեկամ օրիորդների հետ։

— Ես կամեի մեր խնջույքի մեջ խայտառակել նորան,— շարունակեց պ. Մարկոսը,— ես այնպիսի բաներ հարցանեի, որ բաց մնար նորա բերանը, զոր օրինակ.— Որ ի լերինն այլակերպեալ ցուցեր զքո զօրութիւնդ.- ի՞նչ է ասել, է, թո՜ղ մի մեկներ ինձ։ Նա միանգամայն պիտո է խայտառակվեր անպատասխանի մնալով։

— Ինչպես չէ, կպատասխանե քեզ. եղբա՜յր, նա քո ասած մարգերից չէ և ոչ միայն քո ասած, այլ նա մարդ չէ ընդհանրապես։ Դու կարծում ես, թե նա կխոսե՞ քո հետ, երեսը շուրջ կտա և կհեռանա, մանավանդ եթե մի այդպիսի խնդիր առաջարկես. թող այդ խնդիրը լիներ խելացի և լոգիկական, բայց այդ բոլորը անվանելու է խելագարության և հիմարություն։ Ես, որ խոսում եմ այս բաները, փորձով գիտեմ։ Մի անգամ բնական գիտութենից մի բան հարցրեցի, թեև քաջ գիտեի, որ չգիտեր նա այդ բանը և գիտել ևս չէր կարող, որովհետև ոչ մի դպրոցի մեջ չեն ուսուցանում, բայց նա փոխանակ խոստովանելու յուր տգիտությունը, հրապարակով ծիծաղեցավ իմ վերա: Նա ասաց, թե իմ առարկան