Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նշան կխնդրե. պատճառ, ինքը խելք չունենալով հասկանալ որևիցե ճշմարտություն, այլև հավատ և գիտակցություն չունենալով պահանջում է, որ ճշմարտություն խոսողը մի գերբնական զորություն ցույց տա յուրյանից, որպեսզի տեսանելով նորա կարողությունը հետևաբար կշիռ տա նորա ասածներին կամ ընդունե։ Առհասարակ ստրկության մեջ գոյացած և ստրկության ատմոսֆերայի մեջ աճած մարդը, բացի յուր վզի լուծից և բռնավորի գավազանից ուրիշ բան տեսած չլինելով, մի մարդու պատահելու ժամանակ, երբեք չէ մտածում, որ այդ մարդը ևս յուր նման աստուծո ստեղծած էր, այլ իսկույն ծնարանում է յուր և այդ մարդու մեջ մի թվաբանական հարաբերություն, և պատրաստ է ստրկանալ նորան, եթե նա կարողանա մի զորություն ցույց տալ. նա չունի մի ազնիվ զգացողություն անձնական պատվի մասին, պատճառ, մինչև անձնական պատիվը և անձնասիրությունը չմեռանի, ստրկությունը չէ ծնանում։

— Նա հարց արեց ինձանից, թե փո՞քր բաներ կան բնության օրենքների վերա հառաջացող, որ տգետ և խաժամուժ ամբոխը ամենայն միամտությամբ պատրաստ է ընդունել մի գերբնական բանի տեղ։ Ի՜նչ կասեն այժմ Աֆրիկայի կամ Ամերիկայի վայրենիքը, եթե տեսանեն, որ շոգեշարժ կառքը, առանց մի գրաստի կամ թե մարդու օգնության, որ մինչև այժմ ճանաչել էին աղբյուր հառաջ շարժողության մի տեղից դեպի մի այլ տեղ, վազում է անհավատալի արագությամբ մի օրվա մեջ կատարելով հարյուրավոր մղոններ, կամ թե տեսանեն, որ մի աշխարհից դեպի մյուսը խոսում են երկու րոպեում, էլեքտրամագնիտական հեռագրով: Եթե մի խաբեբա մարդ կամենար օգուտ քաղել այդ ազգերի կուրութենից, հրաշքի տեղ չէ՞ պիտո կարողանար ընդունել տալ այս բաները, որ կատարվում էին բնության օրենքներով։

— Ի՛նչ անզգամ մարդ է դա, ի՜նչ չար լեզու ունի. աստված ագատե,— ասաց Շաքարյանցը։

— Ո՜ր անզգամը խելացնոր չէ. եթե մի մարդ նորա ասածներին նայելու լինի, անտարակույս տաբու մեջ տասն անգամ զատիկ կկատարե: Իմ կարծիքը այս է, որ ինչքան կարելի է պիտո է հեռի մնալ ղորանից. բայց այս մի լոկ կարծիք է իմ կողմից, դուք ազատ եք տնօրինել ինչպես կամիք, պատասխանեց Մանթուխյանցը։

Պ. Շաքարյանցը, որպես տանուտեր, նախագահ հանդիսացավ խորհրդածու ընկերության և բոլորովին բացասաբար վճռեց, որ Կոմս էմմանուելը, այդ հասարակաց խաղաղության վրդովիչը, չհրավիրվի, այլ միայն մնացած մյուսերով, որ դրված էին ցուցակի մեջ, կատարվի յուրյանց խնջույքը: