Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես տուն ունիմ և այն քարյա
Երկու հարկով շենք փառավոր.
Ծառաներիս թիվը չըկա,
Իմ հյուրերը հարյուրավոր։

Եղբարք ունիմ, ունիմ որդիք,
Դստերք ու այլ շատ ազգական,
Ընտիր ծանոթք, շատ մեծատունք,
Ունիմ փեսա և այն իշխան։

Իմ պարծա՞նքը, հիմա՞ր զքեզ.
Ցույց տուր ինձ դու հառաջ քոնը.
Ճաշ եմ ուտում, ազնիվ ընթրիք,
Որ չէ կերել էուկոլլոսը։

Ես խմում եմ շամպայն, մադեռ,
Ուռցնում ես դու փորդ ջրով.
Ունիմ քանի տեսակ կառքեր,
Բայց դու ման ես գալիս ոտքով։

Ոսկի, արծաթ, գոհարեղեն,
Իմ պարծանքը, իմ գանձերը.
Թե դոցանով չես բավական,
Տես իմ երկու պատվի նշանքը։

Դու ինչ կենտրոն ես հարցանում,
Իմ կենտրոնը է իմ փորը.
Ոսկի, արծաթ, հարստություն,
Ահա կյանքիս լոկ խորհուրդը։

Բան եք ուսել, հիմար զքեզ,
Թե հայրենիք պիտի սիրել.
Բայց թե ի՞նչպես հարկավոր էր,
Ամենեին չկամիք լսել։

Ես սիրում եմ հայրենիքը,
Նորան միշտ ու միշտ գովում եմ.
Օտար ազդի առաջևը
Պակասությունքը ծածկում եմ:

։