Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դասակարգ։ Ծեր կամ հին ժամանակներից հարուստ տան Ժառանգը ավելի պատվավոր է, քան թե մի երիտասարդ կամ նոր հարստացած մարդ․ այս պատճառով ևս, նորա կարծիքը կամ խոսքը ավելի մեծակշիռ է։ Սակայն այս է բանը, որ այդ ծերերը անցուցած լինելով, ինչպես ևս, յուրյանց ժամանակները, ամենայն բանի վերա նայում են այն աչքով, ինչ աչքով նոցա հայրերը նայում էին, կամ ամենայն բան չափում էին հին չափով։ Այժմյան ժամանակիս տղայքը բոլորովին ուրիշ կերպով են նայում և հավան չեն ծերերի կարծիքին։ Ծերերը պահանջում են, որ ամենայն բան կամաց-կամաց լինի, համբերությամբ լինի, առանց մի մարդու անձնասիրության մոտենալու, բայց երիտասարդքը պահանջում են, որ վճռաբար կատարվի ամենայն գործ, հետ դրվի դանդաղկոտությունը և չխնայվի մի մարդու անձնասիրություն, եթե այդ մարդը յուր անձնասիրությամբ կապում էր ազգի կամ քաղաքի հառաջադիմաթյան ընթացքը։ Խոսակցության ձայնը սկսանում է այնուհետև բարձրանալ, հասնում է մինչև միմյանց պատվի ձեռնամերձ լինելու, ծերը ազդում է երիտասարդին, դու դեռ տղա ես, ի՜նչ մարդ ես որ մեջտեղ ես եկել, քո խելքի՞ բան է այսպիսի բաների վերա խոսել։ Երիտասարդը առավել է զայրանում և պատասխանում է. ժամանակը մեզ է պատկանում, և մեք ավելի լավ ճանաչում ենք նորան քան թե դուք, ձեր ժամանակը անցավ, հերիք է որ ձեր պեսների անխել կարծիքները երեսուն քառասուն տարի պաշտվեցան քաղաքի կամ ազգի վնասի համար։ Մյուս մնացող հարուստներից ոմանք նույնպես խոսում են յուրյանց մեջ։ Նոցանից մինը կամ երկուքը պահում են երիտասարդի կողմը, մյուսքը պաշտպանում են ծերի կարծիքը. բաբելոնյան խառնակություն։ Բայց այս բոլորը չէ դեռ ևս․ այնտեղ երկու երեք մարդ, միօրինակ դատապարտում են երկու կողմը ևս, այլև արտաքին կերպով ցույց են տալիս, որ ոչ մի կողմին կուսակից չեն, բայց եթե առանձնապես պատահեն երիտասարդին, գովում են նորա կարծիքը և համաձայնում են նորա հետ. իսկ թե բախտը բերե պատահել ծերին, նորանից ևս չեն հրաժարվում, նորա ասածները ևս ճշմարիտ են, և այս պարոնները պատրաստ են ստորագրությամբ հաստատել ծերի խոսքերը։ Այս տեսակ չեզոքական մարզիկը այսպես մտածում են. թե հարկավոր չէր հասարակաց օգտի համար ստանալ անձնական թշնամիք. ինչ որ պիտի մտանե հասարակության գանձարանը, միթե օգո՞ւտ ունի նոցա անձնական շահասիրությանը, ուրեմն ի՜նչ հարկավոր է ամեն մարդու հետ կռիվ վեճ բանալ։ Քաղաքը մինչև այժմ կառավարվել է, այսուհետև ևս կկառավարվի, մեք մեր կյանքի շատ մասը անցուցել ենք, թող մեր որդիքը ինչ կամին առնեն։

Ահա քեզ, պարոն, մի անշուք, բայց ճիշտ պատկեր մհր հասարակության․