Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


օղերը ունին յուրյանց վերա զանազան դրոշմներ, ոմանք ուրախության, ոմանք տրտմության, ոմանք հուսահատության, մի խոսքով, հոգու բոլոր զգացողաթյունքը, բոլոր հոգեբանական երևույթքը։ Կյանքի մեջ կան և այնպիսի րոպեներ, երբ մարդը պիտի խոսե միմիայն յուր հետ, յուր հոգու հետ, յուր աստուծո հետ։ Այդպիսի նվիրական րոպեներում մարդը հրաժարվում է նյութական աշխարհից, նա մոռանում է յուր շրջակայքը, նա դուրս է գալիս մտքի ծովի վերա և այդ ճանապարհորդությամբ ապրում է այն րոպեին։ Այդպիսի րոպեներում մարդու բոլոր զգացողաթյունքը և կարողությունքը կենտրոնանալով մտքի գործարանի մեջ, ուղեղի վերին կիսարաժինների մեջ, մյուս ջղերը և գործարանքը ասես թե դադարում են ներգործելուց։ Աչքը տեսողական գործարանը, համարյա թե սառչում է, և այն րոպեին նորա վերա ընկած ճառագայթը մի առարկայից, չէ հասանում դեպի ուղեղը, ականջը, լսողական գործարանը, նույնպես, և եթե առաջինը կամ երկրորդը հասուցանեն մի կիսատ թերատ տպավորություն դեպի ուղեղը, սա հայ է և չէ կարող ընդունել տպավորությունքը, մինչև մի դղրդեցուցիչ խթան չներգործե նորա վերա։ Բայց, սատանայական, այնպես է պատահում, որ եթե ոչ միշտ, գոնե շատ անգամ, այսպիսի քաղցր րոպեները ընդհատվում են այդ րոպեների բնավորության մի բոլորովին հակառակ հանդիպմամբ։ Սա մի անախորժ զգացողություն է, որ մարդը ձգում է համարյա թե մի տեսակ կատաղության մեջ. և ամենասիրելի մարդը սատանա է թվում այսպիսի ժամանակ։

Բայց Կոմս էմմանուելի սառն ընդունելությունը ոչինչ ազդեցություն չգործեց տիրացուի վերա։ Նա սովորած չէր օդից խոնավություն ընդունել. գորա հակառակ, այն տեսակ մարգերից էր, որոնց ջրհեղեղ է հարկավոր խոնավություն զգացուցանելու համար, անձրևը փոքր է։

— Ես ևս դուրս եմ եկած ման գալու,— ասաց տիրացուն, եթե կամիք, գնանք միասին։

Թեպետև շատ ծանր էր Կոմսին ընդունել այս հրավերը, բայց մի փոքր մեղմացել էր արդեն սրտի կրակը, բացի սորանից հիշեց նա յուր սովորական կանոնը, թե չէ պիտո արհամարհել և գայթակղեցնել մի խեղճ մարդ, որի պատահական դրությունը նախանձելի մի բան չէր աշխարհի երեսին։

— Գնանք, գնանք,— պատասխանեց Կոմսը,— բայց այսպես... ուղի՜դ. պատճառ, ես այժմ վերադառնում եմ դեպի տուն և միտք չունիմ երկար միջոց ման գալու։

Սկսեցին գնալ։ Երկու կողմից ևս պահվում էր մի կամակոր լռություն։