Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Այո՜,— պատասխանեց Կոմսը,– ես այսօր առավոտ ևս այնտեղ էի, և օրիորդ Մարիամը ածեց իմ համար Պորտիչիո համր[1]անունով ողբերգության գեղեցիկ ներածությունը։ Ես չգիտեի, որ ունի նա «Տէ՜ր կեցո»-ի նոտերը, ապա թե ո՜չ, խնդրած կլինեի ածել այդ ևս, ըստ որում շատ սիրում եմ այդ տաղը։

— Ճշմարի՛տ է, լավ տաղը շատ լավ բան է։ Բայց իմ տաղարանի մեջ չկա այս, չնայելով, որ բավական հարուստ տաղարան ունիմ, չնայելով որ Բաղդասար Խալֆայի բոլոր տաղերը[2] Զիս քս սիրոյն, Արիք որ երթամք, Գարունն է բացվեր...

Երգի կախարդիչ շարունակությունը ընդհատեց իմ տիրացուի բանասիրական քննությունը․ լսվում էր.

Առաքեա ի բարձանց
Չհամակցութիւն կամաց
Ի մերազնեայս,
Զոմն ի մէնջ յարո՜
․․.ազգի մերոյ,
Տո՛ւր նմա ցուպ Հուժկու
Հովուել զմեզ։

[3]
  1. Ֆրանսիական կոմպոզիտոր Դանիել Օրերի (1782—1871) օպերան։
  2. Խոսքը վերաբերում է Բաղդասար դպրի «Տաղարան փոքրիկ» խորագրով գրքին, որը լույս է տեսել Կ. Պոլսում։
  3. Զարմանալի բան է. ալս մարդու (Թաղիադյանցի) և Արովյանի կյանքը շատ նմանություն ունին միմյանց։ Երկուքը ևս դուրս գալով էջմիածնից գնում են օտար և հեռավոր աշխարհներ և ուսանելով իսկույն վերադառնում են էջմիածին․ ինչո՞ւ համար, մի դպրոց հիմնարկելու, ստացած լույսը ազգի մեջ տարածելու համար։ Արովյանը կատարեց երկրորդ անօգուտ փորձը, որի առաջինը կատարել էր Թաղիադյանցը։ Սա վերադարձավ էջմիածին Հովհաննես կաթողիկոսի ժամանակին (1835—1840) և աղաչելով պաղատելով, սորան միջնորդ և միասին բարեխոս բռնելով կարողացավ որպես գլխավոր ուսուցիչ մտանել էջմիածնի դպրոցը։ Բայց ի՜նչ ուսուցչություն, ի՜նչ եղավ այս եռանդոտ ջանքի հետեվանքը։ Կարճ միջոցում ստացավ նա, ինչպես սովորական է հայերի մեջ, մի ահագին բազմություն թշնամիների, որոնցից դլխավորքը էին Սյունհոդոսի պրոկուրոր Ղորղանյանցը և ատենադպիր Քարտաշյանցր։ Ի՞նչ զրպարտությունը, ի՜նչ հալածանք բարձրացավ այնուհետև խեղճ Թ սղիադյանցի վերա։ Ցուրտ սենեկի մեջ փայտ չէր ստանում վառելու, ահա մինչև այս վիճակին հասավ նորա թշվառությունը։ Ոչ ով տաք սրտով արժան չէր համարում նայել դպրոցի և հետևաբար նորա գլխավոր վարժապետի կամ կառավարչի վերա։ Հովհաննես կաթողիկոսի իշխանությունը հասած էր վերջին աստիճանի թուլության։ Ութեքյանց (այսպես անվանում էին էջմիածնումը այն ութն աբեղաներին, որ ապստամբվեւ էին կաթողիկոսից և բողոք էին գրել դեպի ռուսաց տերությունը) վճռական