Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ես հատկապես ներս մտա, որ լսեմ «Տէր կեցոն», բայց դուք դադարեցաք իսկույն։ Այժմ կրկնապատիկ եղավ իմ ցավը, նախ, որ ես չեմ լսում, երկրորդ, որ իմ անակնկալ ներս մտանելու պատճառով այս արգո հյուրերը ևս զրկվեցան այդ քաղցր երգի վայելքից, որ շատ գեղեցիկ երգում եք։

«Խնդրեմ, առանց հաճոյախոսության... ես ի՛նչ երգող եմ, այսքան հրապարակի մեջ, ամոթ է մինչև անգամ իմ պեսին երգել»,— պատասխանեց օրիորդը մի փոքր կարմրելով։ Բայց բոլորովին սուտ էր խոսածը. նորա կարծիքը յուր երգածի մասին ամենևին այնպես չէր, ինչպես կամեր հավատացնել Կոմսին։ Այս էր լավը, որ նորա առաջև կանգնողը ևս շատ խաբվելու պտուղ չէր. նա ինքը մի բան սրտի վկայությամբ ճանաչելուց և գնահատելուց հետո, հազար պարկեշտություն, հազար չքմեղություն չէին կարող փոխել նորա կարծիքը։

— Ամենևին զուր եք խոսում,— պատասխանեց Կոմս էմմանուելը,– և ես չէի կարող երբեք երևակայել, որ դուք ընդունակ էիք հանել բերանից՝ երբևիցե, մի անարդար վկայություն ձեր մասին։ Առանց կեղծավորության ասում եմ, գաք շատ գեղեցիկ երգում եք, և ոչ միայն ձեր,[1]

  1. տեան Ընկերութեան, Սրբազան առաջնորդին Սրբոյ Ամենափրկչի Վանաց, որ ի Ջուղալ, ուր և հասեալ իսկ են, և զայլ ստացուածս իր ընտանեաց խրոց, որք բնակին յԵրեան քաղաքի։ ԵթԷ ջարդի լինէր գրագիտութիուն և ի միջի մերում հարխր մասամբ չափ Ետոպացուց, աշխատութիունք սորա յսյժ ուելի լինէին քան որք եղենն, զի վկայեալ եմք բազմիցս, բնական աջխոյժ եոանգեան նորա, որ նստեալ չնոյր զէջս բազումս խիսա դիուրութեամբ ե ընտիռ հայկաբանութեամբ ի միջոցի սակա ժամուց առանց ջնջեիք գոգցես և զրառ մի։ Շարժեալ ի տխրութենէ սրտիս, զյետագայ Ողբերգն նուիբեմ վսեմ հոգույն այնմիկ, որ յուսամ երկնային պսակին արժանի եղեալ, սակս յարգելոյն զտաղանդն ալանգեաւ ինքեան, յօգուտ և ի փառս եղբարց խրոց։

    Եւ դու Մեսրովբ, անդի՜ն Մեսրովբ,
    Եւ դու այդպէս վաղ հանդեար.
    Ի վշտալից աշխարհէս մեր
    Յերանաւէտն ճեպեցար։
    Վաստակեցավ, այո՛, մարմինդ,
    Այլ ոչ հոգիդ, ես գիտեմ.
    Անմահ հոգիդ, միշտ աննկուն,
    Միշտ վառվռուն, միշտ վսեմ։
    Ափսո՜ս Մեսրովբ - իմ պէս բազումք
    Ափսոսասցին այսուհետ
    Որոնց հոգի ազգիս փաոաց
    Նախանձաւոր իցէ եթ։
    Մեռի՛ր, յետսյ սիրեմ զքեզ
    Այլք ասասցեն, այլ ոչ ես.
    Ես սիրեցի զքեզ կանխաւ,
    Ազգասիրաւդ վկայես։
    Ոչ ափսոսամ վասն քո ինչ,
    Զի դու զերծար ի ցաւոց.
    Զարդիւնաշատ աւուրս քո
    Ազդին ի սպաս զոհելով։
    Որքան կացցէ լեզու Հայոց,
    Որքան կացցէ և մեր դիր