Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ցած խազեր երզելու ժամանակ, վասն որո իրավունք տալով ձեր դիտողությանը, կաշխատեմ օգուտ քաղել նորանից, սակայն այս է բանը, որ չեմ հավատում, թե կարող էի երբևիցե հասանել այն աշողակությանը, որ տանելի կերպով երգեի։

— Տուր անձին վերա հավատ չունենալը — ասել է անարգել յար անձը. իսկ յուր անձը ինքը անարգողը կորուսանում է ուրիշներից հարգանք պահանջելու իրավունքը։ Գիտե՞ք այս, օրիորդ Մարիամ,— ասաց Կոմսը ծիծաղելով։

Օրիորդը շառագունեցավ և զգաց վեճի ավելորդությունը, տեսանելով, որ բանի տեղ չէ անցնում յուր կոտրատվիլը։

Մյուս կողմում, բոլոր հյուրերը կանգնած լսում էին այս խոսակցությունքը. երբ որ վերջացան, իսկույն բոլորեքյան նստան յուրյանը տեղերը և Կոմսը աթոռը մոտ քաշելով, Մահտեսի Թովմասին ասաց.— Օրհնած, եթե օրիորդ Մարիամը ուներ Տեր կեցոյի նոտերը, ինչու՛ չասացիք առավոտ, որ մի րոպե ավելի հառաջ վայելած լինեի այդ երգը լսելու երջանկությունը։

— Առավոտուն չկար, և մի օտարոտի բան պատճառ եղավ, որ գնեցի երգարանը[1]

  1. շնորհակալությանը այս հոդվածի մասին, որով կամեցել է պատվել մինը քանքարավոր հեղինակի հիշատակը։ Շնորհակալություն և Արշալույս պատվական օրագրին, որ յուր թերթերի վերա հասուց մեզ այս, թեև տխուր, բայց սրտերիս խիստ մոտ ծանոթությունքը: Աղաչում եմ Արշալույսը, միջնորդ լինել իմ և պարոն Ավետումյանի մեջ, և իմ շնորհակալությունը հայտնել նորան նույնպես Արշալույսի միջնորդությամբ։ Խորհուրդս այն է, որ հարգելի պարոնը մխիթարվի, լսելով, որ յուր ողբացած Թաղիաղյանցի հիշատակը հարգելի է մեզ բոլորիս և թե նորա գեղեցիկ հոդվածը զուր չէ գրված հայերի համար: Աղաչում եմ և Ջուղայու Սուրբ Ամենափրկիչ անունով վանքի սրբազան առաջնորդը աշխատություն հանձն առնուլ հոգաբարձու լինել, որ Թաղիադյանցի գրչագիր մնացած աշխատությունքը պահպանվին կորստի և ժամանակի երեսից: Ցավելի բան, հայերի անգրասիրության մեղքից հառաջացած մի դառն հետևանքը որ մեր հեղինակներից (հին և նոր) շատերի աշխատությունը ծնանելով, այլ դեռևս հրապարակի լույսը չտեսած, դատապարտվում են դեպ ի մահ - դատապարտվում են որ վանական խցերի անկյուններում թաղվին փոշիների տակ և որդնակեր ու ցեցակեր ոչնչանան։ (Ծ. Հ. ) Մի օրհնավոր հայոց երգարան, առաջին անգամ ապվեցավ Պետերբուրգ պ. Գամառ-Քաթիպայի աշխատությամբ։ Շատ տաղերի նոտերը ևս տպած են քամակում: Շնորհակալություն, պ. Գամառ-Քաթիպային. գուցե այսուհետև հայերի ուրախությունը կամ տրտմությունը հայտնող երգերը լինին ազգի սրտի և հոգու բղխվածք, և դադարին Քյոռ-օղլուի Այվազի տաղերը երգելուց։ Թեպետև պիտի ասել, որ մեր երգերը ես մի երևելի բան չեն, բայց ինչ պիտո է առնել, առ ժամս չեղածից լավ են, և կարող են գործ դրվիլ, մինչև որ դուրս գան օրինավոր ազգային բանաստեղծք:(Ծ. Հ.): ։ Մի մարդ, այսօր առավոտ, ձեր քամակից ներս մտավ մեր