Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուն, լավ որ Մարիամը տանն էր, որ կարողացավ ֆրանսիարեն խոսել, ապա թե ոչ, անհնարին պիտի լիներ միմյանց հասկանալ։ Կոմս էմմանուհլը լարեց յուր ուշադրությունը այս պատմությունը լսելու համար։

— Յում է այդ մարդու ազգը,— շարունակեց Մահտեսի Թովմասը,— բոլոր Եվրոպա ման է եկած, վերջումը պատահել է Պետերբուրգ, կարծեմ Մոսկվա ևս, այժմ ճանապարհի վերա անցանելով այս քաղաքից, բայց ոչինչ ծանոթ չունենալով, այլև ստուգած լինելով, որ այստեղ շատ սակավ մարդ կար ֆրանսիագետ, եկել էր մեր տուն, որ ինչ ասես բաների մասին խոսե։

—Բայց նա ուստի՛ գիտեր, որ ձեր տանը կա ֆրանսիագետ,— հարց արեց Կոմս էմմանուելը.— այս շատ զարմանալի բան է, հանկարծ, ոչ այն, հազարավոր ֆրանսիարեն չիմացող տուներից ուղղակի մեր տուն մտանել, ուր խոսում էին այդ լեզվով։

— Ես ևս զարմացա, երևի այդպես պատահել է... ինչևիցե, խընդրեցի որ նստի, արդեն ժամը տասներկուսն էր, իսկույն ղահվե մատոցինք, խմեց և խոսեց երկար միջոց Մարիամի և իմ հետ (Մարիամի թարգմանչությամբ)։ Ինձ ասաց, որ շատ կցանկանար լսել մի հայոց երգ, փորձելու համար, թե ի՞նչ տպավորություն կգործեր յուր վերա հայոց երգը, ես խոստացա լցուցանել նորա ցանկությունը։ Մի փոքր նըստելուց և քաղաքի որպիսության մասին այս և այն տեղեկությունքը հարցանելուց հետո, գնալու ժամանակ խնդրեց ինձանից, թե երբ կարող էր գալ մեր տուն մի հայոց երգ լսելու համար։ Ես ժամանակ նշանակեցի էգուց առավոտ դարձյալ տասներկու ժամը, եթե կարո՞ղ եք, դուք ես շնորհ բերեք։

— Մեծ ուրախությամբ կգայի, բայց կարող չեմ, որովհետև այդ ժամին հյուր պիտի ընդունեմ իմ մոտ,— պատասխանեց Կոմսը։

— Ահա այս պատճառով գնացի գնեցի հայոց երգարանը, որի մեջ Մարիամս որոնեց, որոնեց, այդ տաղից ավելի ազնիվը, ավելի հավանելին չգտավ։

— Օրիորդ Մարիամը ցույց է տվել դորանով յուր ճաշակագիտությունը,— ասաց Կոմսը։

— Ուրեմն այս սերտողոէթյո՞ւն էր, որ կատարում էիք,— շարունակեց նա դաոնալով դեպի օրիորդ Մարիամը։

— Այո՛,— պատասխանեց օրիորդը։

—Չէ՞ կարելի, որ վերստին կրկնեք. ավելի լավ է. Repetitio est mater studiorum[1],_ասում է առածը,- հավելացուց Կոմսը, ժպտելով։

  1. (Լաթ․) Կրկնողությունը մայրն է ուսման։