Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դատապարտեց իսկույն, աչքի տակ առնելով այս բոլորը: Եթե այնքան ուժ և զորություն ունենար մարդկային բնավորությունը, որ յուր կրքի սանձը միշտ ամուր պահեր ձեռքում և ամենայն բանի վերա դատաստան կատարելու ժամանակ անտես չառներ այն հանգամանքները, որոնց մեջ գոյացել ու աճել էր դատաստանի տակ ընկած իրողությունը կամ անհատը, ապա ուրեմն, անտարակույս, հարյուրին յոթանասուն պիտի փոքանար նեղսրտելու և բարկանալու պատճառների թիվը։

Վերջապես, օրիորդ Մարիամը ավարտեց յուր երգելը և ածելը, և վերստին լսելով Կոմս էմմանուելի գովեստը, շնորհակալ եղավ նորանից, կատարելով մի խորին բեվերանս։

— Տեսանենք,— ասաց Մահտեսի Թովմասը,— ի՛նչ ազդեցություն կգործե այս տաղը պ. Յումի վերա։

— Ի՛նչ ազդեցություն պիտի գործե. նա չէ կարող ընդունել դորան, որպես բուն հայկական ազգային երգ։

— Ի՛նչ պատճառով։

— Այն պատճառով, որ տաղի բովանդակությունը նա չէ կարող հասկանալ, ըստ որում նա չգիտե հայերեն[1]․ միակ տպավորություն, որ պիտի գործեր նորա վերա, այդ էր տաղի երաժշտությունը — եղանակը, բայց դուք ևս, ինչպես ես, գիտե՛ք, որ նորա եղանակը հայկական չէ։ Անտարակույս, նա ցանկացած էր լսել մի այնպիսի երաժշտություն, որից կարող էր մի գաղափար ծնուցանել յուր մեջ հայոց ազգի երաժշտական ճաշակի կամ հասկացողության վերա, բայց բանը այս է, որ մեք ամենևին չունինք երաժշտություն։

— Ապա հնուց մնացած տաղե՞րը և խաղե՞րը։

— Նոցա եղանակների մեծ մասը թուրքերից է առած․ մյուսները, նայելով թե ժողովուրդը ինչ ազգերի մեջ բնակվել էր, ուրիշներից։ Ես ման գալով շատ հայաբնակ տեղեր, շատ աշխատել եմ, որ բուն հայկական մի բան կարողանամ լսել, բայց այդ բանը մինչ այժմ էլ չի հաջողվել ինձ։

  1. 1 Ի՛նչ կա հայերի դպրության մեջ, որ օտարազգին ցանկանա հայոց լեզուն ուսաներ Մի չար բախտով հայկական մատենագրությունը, այս րոպեիս, չէ կարող հայերին ևս ծառայել, որպես կամուրջ լուսավորության, թեև հայերը չկամին այս բանի վերա մտածել, չկամին վաստակել մի պարծանք, հայկական խոպան և անշեն անապատը մշակելով — հայկական դպրության մեջ ուղ և ծուծ դնելով, որ ազդի գավակը կարողանար յուր իմացական քաղցր կշտացնել յար հատուկ ազգային հացով։ (Ծ․Հ․)