Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հերքեր։ Բանաստեղծությունը պիտի որ հոգի ունենա, կյանք ունենա, և այս կյանքը նա կարող է ստանալ մի այնպիսի թանից, որ կյանք ուներ, որ ապրում էր ոչ որպես մի հանք կամ մի եգիպտական մումիա[1], այլ որպես գործարանավոր էակ հառաջ էր գնում յուր կերպարանագործության մեջ։ Ինչպես ազգն է, ազգի կյանքն է, այնպես է և նորա պատմությունը, իսկ ինչպես պատմությունն է, այնպես է և նորա բանաստեղծությունը։

— Մի՛ նայեք այն արտաքին զանազանությանը, պատմության և բանաստեղծության մեջ, որ երևում է մի անփորձ աչքի, թե պատմությունը մի հիշատակարան է ստուգապես կատարված իրողութենների, կամ այդ գործերի մեջ գտանված մարգերի, իսկ բանաստեղծությունը դուրս է գալիս իրական ճշգրտութենից։ Այո, պատմության ասպարեզը է միմիայն իրական աշխարհը, բայց բանաստեղծությունը չէ կարող դորանով բավականանալ։ Նա բարձրանում է իրականից դեպի մի այլ անչափելի տարածությամբ լայն աշխարհ — մի աննյութ կամ հոգեկան աշխարհ։ Պատմությանը ավանդում է մեզ ամբողջ կարգի իրողութենների, որ կատարվեցան որպես հետևանք ազգերի կյանքի պահանջողության, որպես հետևանք այդ ազգերի կերպարանագործության քաղաքական հանդիսում։ Պատմությունը քննում է այդ անցքերի բնական և լոգիկական պատճառները, առանց տեղ տալու յուր էջերի վերա վերացականության. և մի իրողության ստուգությունը հաստատում է ուրիշ հարակից կամ երկրորդական իրողութենների վկայությամբ։ Իր բանաստեղծությունը օգուտ է քաղում մի ծայրացյալ ազատութենից և ստիպված չէ ենթարկվիլ տեղագրական, ժամանակագրական կամ իրողութենների կատարվելու համար հարկավոր եղած մեքենականության կանոններին։ Արդարև պատմության և բանաստեղծության մեջ կա այս զանազանությունը, բայց դա մի արտաքին բան է, և խոր քննելով խնդիրը, կտեսանենք, որ բանաստեղծությունը ևս նույնպես ճշգրիտ հիշատակարան է, ինչպես պատմությունը։ Պատմությունը նկարագրում է մեր ազգի հոգեկան կյանքի այն երևույթքը, որ մարմին առան ու երևեցան իրական աշխարհի մեջ այս և այն կերպարանքով, բայց բանաստեղծությունը մարմնավորում է, տեսանելի և շոշափելի կացուցանում է մեզ ազգի հոգեկան կյանքի այն երևույթքը, որ առանց մարմին ստանալու մնացին ազգի հասկացողության

  1. Կարելի էր հարցանել, մի՛թե հանքերը կամ եգիպտական հազարամյա մումիայքը ապրում են. սորան կարելի է պատասխանել, թե անգործաբանավոր էակների կյանքը երևում է նոցա անձնապահության մեջ։ Որքան ժամանակ կա նոցա մեջ արտաքին ներգործող ուժերի դիմացող զորություն, որով պահպանվում էր այդ հանքերի կամ մումիաների կերպարանքը, այնքան ժամանակ ես ապրում են նոքա։ (Ծ. Հ․)։