Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ որպես լոկ գաղափար, բայց որպես մի անհերքելի և որոշյալ դրոշմ ազգի բնավորության վերա»։

Բանաստեղծությունը կատարելագործում է մեր հասկացողությունը ազգի հոգու կամ հոգեղեն կյանքի մասին, որ պակաս էր թողել պատմությունը[1]։ Դիցուք թե բանաստեղծությունը, պատմելով մի անցք կամ

  1. 1 Բարի հիշատակի արժանավոր Աբովյանի Վերք Հայաստանի անունով գործը - ազգային բանաստեղծության մի հարազատ գաղափար։ Ինձ մինչև այժմ չէր հաջողվել մի քանի բառ խոսել այդ աշխատության մասին։ Ահա այդ աշխատության մեջ մարմին է առել ազգի հոգին, ազգի ներկա վիճակը, ազգի հասկացողությունը։ Այստեղ, որպես մի կախարդական հայելու մեջ ցույց է տալիս բանաստեղծը հայոց ազգի ընտանեկան կյանքի անշուք և անմխիթար պատկերները, այնտեղ տեսանում ենք գյուղերի տանուտյարքը, ծանոթանում ենք նոցա հասկացողության հետ։ Բարեխիղճ բանաստեղծը հանդիպեցնում է մեզ հոգևոր մարգերի, խոսեցնում է նոցա յուրյանց հասկացողության պես այս և այն բանի մասին, պատկերացնում է մեր առաջև նոցա ունկնդիրների հասկացողության վիճակը, սահմանում է այն տխուր հարաբերությունը, որ կար նոցա մեջ։ Մեք տեսանում ենք այդ Ապոլոնյան հայելու մեջ հայկական կյանքի մեռած պատկերը, տեսանում ենք, թե, ինչպես այդ մեռելային դաշտի զանազան կետերում խլրտվում է առաքինությունը և հովվական կամ նահապետական ժամանակների հասկացողությամբ ընդդեմ է զինվորվում այս կամ այն անիրավության, թե ինչպես հալածվում է այս առաքինությունը և պատճառ է լինում բյուր կաթիլներով արտասուքի։ Նա ցույց է տալիս Աղասու ընկերներով, թե ո՛չ բոլորովին սառել է հայկական արյունը Հայաստանի զավակների երակներում, ցույց է տայիս, թե մի հերոսի հրավեր, ազգի իրավունքների, կրոնի և ազատության անարգվելու վրեժը մի թշնամուց հանելու համար, դեռևս տեղ գտանում է ազգի երիտասարդների սրտի մեջ։ Ցույց է տալիս մեզ ազգի ընդհանուրի վհատյալ և հուսահատ գրութենից հառաջացած սառնությունը դեպի Աղասու ընկերքը, նոցա կիսասիրտ կանացի ցավակցությունը այս կտրիճներին, որով հասկացնում է Աբովյանը, թե Աղասու ընկերների հոգին ընդհանրական չէ բոլոր ազգին, թե այս ջերմարյուն տղամարդիկը շրջապատված էին սառնարյուն մարզերից, որոնց աչքում ամենայն բարոյական խնդիր կորուսել էր յուր արժանավորությունը, և որոնց միակ քաջությունը ամփոփվում էր այն բանի մեջ, որ կարող էին լալ, ողբալ և մորմոքվիլ, առանց որոնելու այդ գրութենից դուրս գալու հնարը։ Տեսանում ենք այն հայելու մեջ պարսիկների բարբարոս վարվեցողությունը մեր խեղճ ազդի հետ, մեր ազդի հարստահարված վիճակը, այստեղ ցույց է տալիս բանաստեղծը այն հարաբերությունը, որ մի անկիրթ ազդ կարող էր ունենալ դեպի մի բռնակալ իշխանություն։ Փարիզի «Արևմուտք» անունով հայկական օրագիրը, որ հրատարակվում է ներկա 1859 հունվարից, արգո Ստեփանոս Ոսկանյան գիտնական պարոնի ձեռքով, յուր 8 համարի մեջ առիթ ստանալով այս գրքի հայտնութենից խոսում է Աբովյանի վարքի վերա, իսկ 7 համարի մեջ հայտնում է յար կարծիքը «Վերք Հայաստանի» անունով գործի մասին։ Առհասարակ գիտուն հրատարակողը Արևմուտքի գովությամբ խոսում է Աբովյանի մասին և հասկացել է բոլորովին թե գրքի խորհուրդը և թե հեղինակի արժանավորությունը, բայց այդ աշխատության մասնավոր կողմերին վերաբերված մի քանի կարծիքների մեջ, չեմ կարող համաձայնիչ պ. Ոսկանյանի հետ։ Ես տարակույս չունիմ, որ ամենայն բարեմտությամբ կընդունե պարոնը իմ այս համառոտ նկատողությունքը։ Ասում է. «Անհնարի՜ն է այս գիրքը դատել եվրոպական կանոնով, վասնզի, ինչպես ըսինք, ռամիկներու համար և ռամկի ոճով գրված է այն, և իբրև գրական շենք մը շրնծայվիր մեր առջև»։