Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որ երևում էր հայոց ազգի վերա, անշուշտ պիտի ազգանա, ազգի հանցանքը ևս առաքինություն է, այն տիղմը և հոտած ճահիճը, որի մեջ պարանոցաթաղ խեղդվում ենք, նվիրական է, որովհետև մեք նորա մեջ ենք... Ո՛վ բաբելոնյան խառնակությանս մտքերի. բայց փոքր է այս, մտավորական կամ բարոյական հարինք։

— Թեպետև ես շատ գլուխ չունիմ ուսումնական բաների,— ասաց Մահտեսի Թովմասը, երբ Կոմսը ավարտեց յուր խոսքը,— բայց ասես թե ասածներդ խելքիս նստում են. ինչևիցե, դոքա ուսումնական բաներ են և դուք ձեր մեջ ի՞նչ կամիք արեցեք, մեզ չեն վերաբերվում սոքա։

Կոմսը կամեր մի բան ասել, բայց Մահտեսի Թովմասը հառաջ տանելով յուր խոսքը չթողեց նորան բերան բանալ։

— Տեր խոսակցությունը, որի մեջ հիշեցիք գերբնական ու ֆանտաստիկական բաներ, մի բան միտքս ձգեց։ Ես մի դրացի ունիմ, ահա, այս կապույտ պատուհաններով միահարկ տանն է բնակվում,– այս ասելով Մահտեսի Թովմասը մատով ցույց տվեց պատուհանից մի տան, որի բնակիչը ծանոթ է արդեն իմ ընթերցողներին։ — Շաքարյանց է նորա ազգանունը,— հավելացրեց Մահտեսին,— մի վերին աստիճանի ողորմելի մարդ, Գլխին գրել է, թե աշխարհի երեսին կար մի առանձին գիտություն — թալիսմանական, վհկություն, և թե ամենայն բան կարելի էր հառաջացնել չար ոգիների գործակցությամբ։ Միշտ պարապում է խեղ և խելառ բաներով, գիծեր է քարշում ախոռի մեջ, սև հավեր է մորթում։ Սև կատու, մարդու գանգ, չորացոլցած գորտ ու չղջիկ, բու և այլ այսպիսի բաներ լի են դորա ախոռի մեջ...

- Ձեր պատմելով,– խոսքը ընդմիջեց Կոմսը,– դորա ախոռը բավական նմանություն ունի Ֆաուստի սենեկին։

— Ես չգիտեմ Ֆաուստի ով կամ ինչ եղածը, միայն ճշմարիտ է այն, ինչ որ ասացի։ Այս քանի օր է, դարձյալ, վեր ու վայր էր այդ պարոնը, իսկույն հասկացա, որ մի փորացավ ունի, մի նոր խելագարության մտել է գլուխը, ըստ որում, երբեմն ամիսներով, ամենայն ինչ հանդարտ է և ոչինչ չկա. մարդ է մարդու պես։ Երեկյան երեկոյին երկինքը պայծառ էր, դուրս եկա բակը մի փոքր ման գալու։ Տեսանեմ որ այդ պարոնը ևս ման է գալիս յուր բակում, որ բաժանվում է իմից միայն մի բարակ տախտակյա պատով։ Ման է գալիս, բայց, բարձրաձայն խորհելով — ինքը յար հետ խոսակցելով։ Ի՞նչ մեղքս պահեմ, հետաքրքրությանս բռնադատեց ականջ դնել։ Մոտեցա պատին, և ահա լսում եմ, որ շաղփաղփում է մի գեղեցիկ օրիորդի մասին, որ չգիտեմ թե ուր տեսել էր, և այնուհետև շատ և շատ որոնելով ու չդտանելով, այժմ վհկական արարողությամբ, չար ոգիների - փերիների գործակցությամբ պիտի տեսաներ