Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նորա պատկերը կամ ուրվականը, մի ջրով լցված պտուկի մեջ, որ դրած էր նորա ախոռում, այլ և պիտի խոսեր նորա հետ և այլն։ Ես, որովհետև չեմ հավատում այդպիսի բաների, վասն որո մտքումս դրեցի մի խաղ խաղալ դորա հետ։ Խոր դիլերի մեջ, մինչ ամենայն մարդ քնեց ու չորս կողմը հանդարտեց, առա թղթերիս միջից Հուլիա Պաստրանայի պատկերը, ցած իջա պատից նորա բակը և որովհետև միշտ համարյա բաց են նորա ախոռի դուռերը, խնամով ընկղմեցի պատկերը պտուկի մեջ և լավ զետեղեցի նորա պտուկի հատակի վերա։ Չգիտեմ տեսավ թե չէ, կամ թե ինչ ազդեցություն գործեց այդ պատկերի հայտնությունը, եթե տեսավ։

— Ի՜նչ պիտո է առնել,— ասաց Կոմս էմմանուելը,— նանրահավատությունը և նախապաշարմունքը, անկիրթ ժողովրդի համար, վաղուց դարձել է հոգեղեն կամ իմացական կյանքի մի մասնը։ Դույն այդ բանը երբեք դուրս գալու չէ հայոց ազգի սրտից, քանի նորա լուսավորությունը գտանվում է այդպիսի վիճակում, ինչպես այսօր։ Թողած ուսանել բնությունը, որով պիտի մեկնվեր նոցա մի ամբողջ կարգ հրաշքների և պիտի փարատվեին այնուհետև այսպիսի մոլորության ամպերը պղտորված հայկական հորիզոնից, աշխատում են ուսանել մի այնպիսի բան, որ չկա, և որի գոյությանը երաշխավոր է միայն անհիմն, չնչին և պառավական ավանդությունը։

— Ես, որ մտա նորա ախոռը, հերիք չէր որ դրեցի վերասացյալ պատկերը, այլ և մի բան ևս գողացա։

— Գողացա՞ք,— ընդհատեց Կոմսը։

— Այո՛,— պատասխանեց Մահտեսի Թովմասը,— դողացա ահա այս թուղթը, որ դրած էր սեղանի վերա, պտուկի մոտ, և որ տեսա, մինչ զննեցի չորս կողմս փոքրիկ լապտերի լասով, որ ունեի ձեռքումս։

Այս ասելով մի թուղթ հանեց ծոցից և տվեց Կոմս էմմանուելին։

Կոմսը վեր առավ և սկսեց կարդալ.

ՓԵՐԻՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈԻ ԽՐԱՏ

— Եթե կամենաս փերիները հրավիրել, հարկ է, որ սուրբ մնաս անկողնուց։ Առ մի կլայեկած աման, դի՛ր նորա մեջ մի հայելի, հետո այնքան ջուր լի՛ց ամանի մեջ, որ հայելին ծածկվի։ Առ մի ութ կամ տասն տարեկան տղա, բայց հարկավոր է, որ նոր և մաքուր լինին տղայի հանդերձքը, սկսած շապիկից մինչև վերարկուն. ծածկեր տղայի գլուխը մի կարմիր թաշկինակով, իսկ ինքդ սկսիր կարդալ։ Եվ ահա կարդալու